ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան
Հասարակություն

Հակոբ Մովսեսն ինչպե՞ս է բացատրում այսքան կորուստներից հետո իր համագործակցությունն իշխանության հետ

«Հակոբ Մովսեսի քաղաքական ու հոգևոր բազմադիմակությունը

Հուլիսի 1-ին «Freenews Armenia»-ին տված հարցազրույցում գրող և մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը հայտարարել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը, իմ կարծիքով, պետք է հրաժարական տա, սա կլինի արտակարգ լուծում այս հարցի, սա նաև իմ` քրիստոնյայի, իմ որդիական խնդրանքն է։ Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ միայն այդ պայմաններով. Կաթողիկոսը չի կարող այլևս շարունակել իր գործունեությունը. մեր ժողովուրդը իրեն չի վստահում»։

Այս տխրահռչակ հայտարարությունը, որքան էլ Հակոբ Մովսեսը ձգտում է ներկայացնել որպես բարոյական հորդոր, իրականում քաղաքական շահարկում է՝ ուղղված հոգևոր ինստիտուտի հեղինակազրկմանն ու հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային, իսկ դրանից անդին՝ վայ-մտավորականի և ինքնությունից զուրկ բանաստեղծի պատեհապաշտ կեցվածք, վարչակարգի ծառայություն՝ բոլոր ժամանակներում։ Հակոբ Մովսեսի անցած ճանապարհը և ներկա գործունեությունը, նրա գործի և խոսքի զուգադրումը բացահայտում են լուրջ հակասություններ, անպատշաճություններ և իշխանության կարգախոսների պարզունակ անդրադարձներ։

Որտե՞ղ էր այս «որդիական խնդրանքը» Սուրբ Էջմիածնի կողմից տրվող «Կանթեղ» մրցանակն ստանալիս և «Շողակաթ» հեռուստաընկերությաբ հարցազրույց տալիս

2005 թ․ Հակոբ Մովսեսն արժանացավ Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրվող «Կանթեղ» մրցանակին։ 2016 թ․ «Շողակաթ» հեռսուստաընկերությամբ հարցազրույց էր տալիս՝ գովերգելով Հայ Եկեղեցուն։ Այդ ժամանակ նրա մտքով չէր անցնում ու չէր բարձրաձայնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, ընդհակառակը՝ համագործակցում էր Մայր Աթոռի հետ՝ աջակցություն ստանալու ակնկալությամբ, և ինքնաներկայանում որպես Եկեղեցու գործընկեր-մտավորական։ Ինքնաբերաբար հարց է առաջանում՝ այն ժամանակ Հակոբ Մովսեսը չէր նկատո՞ւմ «ժողովրդի անվստահությունը», և հիմա ի՞նչ է փոխվել, ինչի՞ հիման վրա է նման պնդում անում։ Եվ, առհասարակ, Հակոբ Մովսեսը ո՞ր ժողովրդից է ստացել այդ անվստահության պահանջը կամ «երևակայության թռիչքով» իրեն ի՞նչ հատկանիշներով է օժտում։ Հայ ժողովրդի անունից հանդես գալն այս պարագայում, մեղմ ասած, մանիպուլյատիվ է՝ առանց որևէ վիճակագրական տվյալների, հանրային քննարկման վերջնարդյունքի կամ ինստիտուտցիոնալ կառուցվածքի ներկայացման։

Անձնական հաշվենկատությո՞ւն, թե՞ ազգաշահ մտահոգություն

Հակոբ Մովսեսը 2021 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի աղետալի ավարտից և հազարավոր զոհերից հետո, տալիս է իր գրավոր համաձայնությունը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու դառնալու ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ․ մի իշխանության կողմից թեկնածու, որի ժամանակ զոհաբերվեց Արցախը՝ այն էլ հազարավոր հայորդիների արյան հեղումով։ Եթե Հակոբ Մովսեսն իսկապես մտահոգ է ազգային ճգնաժամով, հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագրով, ապա թերևս որպես մտավորական՝ ինչպե՞ս է բացատրում այդքան կորուստներից հետո իր համագործակցությունն այս իշխանության հետ։ Ինչպե՞ս կարելի է ներբողական կեցվածքով ծառայել աղետալի հետևանքներով պատերազմում տապալված վարչակարգին և նրա հետ ձայնակցել՝ միաժամանակ քարկոծելով Եկեղեցուն ու Կաթողիկոսին, իբր դա է «արտակարգ լուծումը»։

Հակոբ Մովսեսի այս դիրքորոշումը դավաճանում է ոչ միայն հայ տղամարդու, առավել ևս մտավորականի բարոյատիպին, այլև ի ցույց է դնում նրա «արժեքային համակարգի» սնանկությունը։ Դա անձնական հաշվենկատությունից մղված քաղաքական քայլ է, ոչ թե անանձնական կամ ազգաշահ մտահոգություն։

Գրական հեղինակությունը և Հակոբ Մովսեսը

Գրական դաշտում Հակոբ Մովսեսը ևս շատ դեպքերում հանդես է եկել ոչ թե հանուն ստեղծագործական արժեքի, այլ ինտրիգային խաղերի։ Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը նրան անվանում է «գրական տրոլեյբուս»՝ մատնանշելով, որ Մովսեսի գրական ուղին զուրկ է ստեղծագործական խորքերից և անցողիկ է։ Բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը ժամանակին քննադատել է նրան՝ Վահագն Դավթյանի՝ Գրողների միության նախագահ դառնալուց հետո նրա դեմ կազմակերպած հակաքարոզչության համար։ Հայտնի է նաև Խաչիկ Մանուկյանի անհաշտ քննադատությունը վերջինիս իշխանահաճո, անարժանապատիվ, հակագրական կեցվածքի հանդեպ։ Վերջինս Հակոբ Մովսեսին բնորոշել է թերևս ամենադիպուկը․ «Խոսում է հայերեն, գրում է հայերեն, բայց զգում ես, որ հայ չէ, որ քո երկրի հոգսն ու ցավը, խինդն ու բերկրանքը խորթ են իրեն։ Քո զինվորի հերոսությունն իր համար չէ, ինքը կարող է թշնամուդ երկրում էլ հանգիստ բազմել և մարդաբանությունից ու արվեստաբանությունից խոսել։ Եվ քանի որ միտքը կարճ ու բեղերն են երկար՝ պստիկ հոգուց նաև թույն է ցփնելու անհասցե կամ հասցեավորված, հուսալով, որ երկրիդ հոգևոր ամրությունները կխարխլվեն»։ Մի խոսքով՝ Հակոբ Մովսեսը տարիներ շարունակ աչքի է ընկել ոչ թե ազնիվ պայքարով, այլ փորձել է ղեկավար դիրքի հասնել ներբողների ու մանիպուլյացիաների միջոցով։

Ահա թե ինչո՛ւ այսօր նա ընտրել է նույն մանիպուլյացիոն գործիքակազմը՝ քողարկելով այն հոգևոր բառաշղարշով՝ «քրիստոնյայի որդիական խնդրանք» դիմակով։ Բայց այն ի սկզբանե փուչ է, որովհետև հոգևոր բովանդակությունը բացակա է, և բարոյական անկումը՝ ակնհայտ։

Վերստին նույն հարցը․ ի՞նչ իրավունքով է խոսում հայ ժողովրդի անունից

Որտե՞ղ է հայ ժողովրդի կարծիքը։ Ո՞ր հարցման կամ քննարկման հիման վրա է Հակոբ Մովսեսը հայտարարում, թե ժողովուրդն «այլևս չի վստահում» Կաթողիկոսին։ Այս պնդումը խիստ վտանգավոր նախադեպ է, երբ անհատն սկսում է խոսել հանրության, առավել ևս ողջ ժողովրդի անունից՝ չունենալով ո՛չ լիազորություն, ո՛չ երախտիք, ո՛չ վստահություն։ Ժողովրդից վեր կանգնած այս մոտեցումը բերում է ոչ թե համերաշխության ու միաբանության, այլ անկայունության ու պառակտվածության։ Եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից է, և որևէ մեկի՝ առավել ևս քաղաքական դաշտում դիրքավորվող մտավորականի անձնական հավակնությունը չի կարող հիմք դառնալ Կաթողիկոսի հրաժարականի հանրային պահանջ ձևակերպելու։

Եզրակացություն

Հակոբ Մովսեսի հայտարարությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ ոչ միայն անհիմն է, այլև վտանգավոր։ Այն բխում է քաղաքական հիմքից, ոչ թե հոգևոր ակունքից։ Հ․ Մովսեսի անցած ուղին, պետական տարբեր իշխանությունների հետ համագործակցելու անդեմ, խամաճիկային պատրաստակամությունը, գրական և մշակութային միջավայրում նրա հանդեպ արձանագրված առողջ քննադատությունը գալիս են վերահաստատելու մեկ բան․ Հակոբ Մովսեսն այս պահին օգտագործում է իշխանության պաշտոնական վերաբերմունքը և Եկեղեցու շուրջ ձևավորված հասարակական զգայնությունը ՝ սեփական դիրքավորման նպատակով։

Այսօր, երբ ազգային միասնությունը և հոգևոր խաղաղությունը առավել, քան երբևէ, հրատապ են, նմանատիպ հայտարարություններն ու հայտնի կարգախոսների ծնծղահարումը վտանգավոր են և ապակառուցողական։ Հակոբ Մովսեսի քայլը ոչ թե «որդիական խնդրանք» է, այլ քաղաքական հաշվարկ։ Դա ոչ թե հոգևոր կոչ է, այլ գաղափարական մանիպուլյացիա՝ փաթեթավորված բարոյախրատական ծածկույթով։

Հ․Գ․ 1․ Ի դեպ, պարոն Հակոբ Մովսես, դուք «Կանթեղ» մրցանակ ստացել եք ոչ 2003 թ․, ինչպես ձեր ստորագրությամբ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ-թեկնածուի համաձայնության փաստաթղթում է նշված, այլ՝ 2005 թ․, ինչպես նշված է «Գրական թերթ»-ում։ Գոնե սեփական կենսագրությանը պետք է տիրապետել։

Հ․Գ․ 2․ Հուսանք, որ պարոն Հակոբ Մովսեսը կզղջա իր «որդիական խնդրանք»-ի համար և հրապարակային ներողություն կխնդրի»։

Արարատ քահանա Պողոսյան