Թրամփը Զելենսկիի հետ քննարկելու է Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և կողմերը կքննարկեն Կիևին ամերիկյան զենքի մատակարարման դադարեցման հարցը։
Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված խափանող հրթիռների, GMLRS բարձր ճշգրտության զինամթերքի, Hellfire կառավարվող հրթիռների, Stinger դյուրակիր հրթիռային համակարգերի և մի շարք այլ զենքերի մատակարարումը։