Մեծ Բրիտանիան աջակցել է Ադրբեջանին Ռուսաստանի հետ կոնֆլիկտում
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ադրբեջանին Ռուսաստանի հետ կոնֆլիկտում աջակցելու մասին։
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը համապատասխան հրապարակումը ադրբեջաներենով տարածել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ռուսաստանում ադրբեջանցիների դեմ տեղի ունեցող իրադարձությունները մեզ խորը մտահոգություն են պատճառում։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մեր համերաշխությունն ենք հայտնում Ադրբեջանի ժողովրդին այս դժվարին պահին։ Մենք նաև մեր աջակցությունն ենք հայտնում Ադրբեջանի ջանքերին՝ արդարադատությունն ապահովելու համար», - ասվում է հրապարակման մեջ։