Փաշինյանը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, Փաշինյանը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման գործում:
Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել տարբեր ուղղություններով:
Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: