«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն

ՀՀ տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապող ճանապարհի՝ Թրամփի վարչակազմի առաջարկն ԱՄՆ-ՌԴ գլոբալ երկխոսության մաս է. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Հայաստանի ԱԳՆ-ն անդրադառնալով Քարնեգի հիմնադրամի փորձագետի այն հրապարակմանը, որ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է Ադրբեջան-Նախիջևան կապի այնպիսի մեխանիզմ, մոտավորապես ինչպիսին որ քննարկվել է Աբխազիայի տարածքով Վրաստան-Ռուսաստան կապի համար՝ միջազգային կազմակերպության մոնիտորինգ, հայտնել է, որ կան տարբեր առաջարկներ եւ Հայաստանը քննարկում է շահագրգրռ բոլոր կողմերի հետ:

Նախ անդրադառնամ փորձագետի հոդվածին, որտեղ նա հղում անելով դիվանագիտական երկու աղբյուրի, նշում է, որ Թրամփի վարչակազմը արել է այդպիսի առաջարկ:

Սա շատ հետաքրքիր է ոչ թե ինքնին, որպես առաջարկ, այլ մեկ այլ ուշագրավ հնարավոր նրբերանգի տեսանկյունից:

Այսպես ասած՝ մասնավոր կազմակերպության մոնիտորինգի ներքո Ադրբեջան-Նախիջեւան կապի առաջարկ Վաշինգտոնը կողմերին արել է ավելի վաղ՝ դեռեւս Բայդենի վարչակազմի շրջանում: 2024 թվականին ամերիկյան դիվանագիտական գերակտիվությունը պայմանավորված էր նաեւ դրանով: Այդ շրջանում նաեւ Հայաստանի որոշակի փորձագիտական սեգմենտից հրապարակ բերվեց այդ «գաղափարը», թերեւս հանրային տրամադրություն շոշափելու համար:

Մեծ հավանականությամբ հենց այդ գաղափարն էր այն նամակների առանցքում, որ 2024 թվականի հոկտեմբերի վերջին կողմերին հղեց Ջո Բայդենը, իր հատուկ ներկայացուցիչ Կարպենտերի միջոցով փոխանցելով նամակներ թե՛ Իլհամ Ալիեւին, թե՛ Նիկոլ Փաշինյանին:

Ընդ որում, շատ ուշագրավ է փաստը, որ նամակները փոխանցվեցին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովից անմիջապես առաջ: Եվ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացավ Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպումը, որը, ըստ էության, վերջինն էր այդ տեսքով, եթե չհաշվենք, իհարկե, Ալբանիայի «սրճախմությունը»:

Կազանում հանդիպումից մի քանի օր անց պարզվեց, որ Բայդենը հեռանում է, ավելի ճիշտ՝ դեմոկրատները հեռանում են, որովհետեւ Բայդենի հեռանալը պարզվել էր ավելի վաղ, երբ նրան որպես թեկնածու փոխարինեցին Կամալա Հարիսով:

Նոյեմբերի 5-ին պարզվեց, որ դեմոկրատական վարչակազմը հեռանում է եւ գալիս է Թրամփը, ըստ էության, հեղափոխական տարբերություններով: Թրամփի վարչակազմը առ այսօր սակայն հրապարակային որեւէ հոդաբաշխ տեսակետ չի արտահայտել Հայաստան-Ադրբեջան ճանապարհների դեբլոկադայի մասով: Օրինակ, դեմոկրատական վարչակազմը պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի շուրթերով շատ հստակ հայտարարել է, որ «Միջին միջանցք»-ն իր համար ռազմավարական առաջնահերթություն է: Ավելին, պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը  հայտարարել է բազմիցս, որ Նահանգներն ամեն ջանք գործադրելու է Կովկասում ՌԴ եւ Իրանի ազդեցությունը նվազեցնելու համար: Հասկանալի է, որ ճանապարհների հարցը դիտարկվում էր դրա միջոցներից մեկը:

Ի՞նչ փոխվեց Թրամփի ընտրությամբ եւ պաշտոնամուտով, եթե հաշվի առնենք, որ նա ՌԴ հետ անցավ երկխոսության ռեժիմի: Կրկնեմ, հրապարակային մակարդակում Թրամփի վարչակազմը չի արտահայտվել ճանապարհների մասին, թե ինչպիսին են իրենց պատկերացումները:

Ինքս բազմիցս կարծիք եմ հայտնել, որ դա թերևս կախված կլինի ՌԴ հետ երկխոսության և Իրանի շուրջ գործընթացներից, որը կարծում եմ եւս ԱՄՆ-ՌԴ գլոբալ երկխոսության մաս է:

Ահա այս համատեքստում հարց է առաջանում, թե որքանո՞վ, ինչո՞վ է Թրամփի առաջարկը տարբերվում այն առաջարկներից, որ Երեւանին ու Բաքվին ներկայացրել էր Ջո Բայդենը»: