«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն

Բանակցություններ Դուբայու՞մ. խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք. Արտակ Զաքարյան

Middle East Eye-ի տվյալներով՝  Փաշինյանը և  Ալիևը պլանավորում են նոր հանդիպում՝ հուլիսի վերջին Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ նպատակն իբրև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է, որի նախագիծը համաձայնեցվել էր դեռևս մարտին։ Սակայն, այդ ժամանակից ի վեր Բաքուն շարունակում է ընդլայնել մեր երկրի նկատմամբ առաջադրվող պահանջների ցանկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը:

«2020թ. և 2023թ. դավադիր պատերազմներից հետո, իրեն հաղթող համարող Ադրբեջանը, (ենթադրվում է, որ Թուրքիայի հետ համաձայնեցված) անընդհատ պայմաններ է առաջ քաշում՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը, դադարեցնել Եվրոպական դիտորդների գործունեությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապահովել ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, զսպել Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ազգային ուժերին՝ բացառելով ռևանշը, ընդմիշտ մոռանալ Արցախ վերադարձը, չխոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, փակել Մեծամորի ատոմակայանը, Սյունիքում տրամադրել ՀՀ  կողմից չվերահսկվող միջանցք-ճանապարհ, դուրս բերել երրորդ երկրների ռազմական ներկայությունը և այլն։ 

Յուրաքանչյուր նոր պահանջ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը և «խաղաղության գործընթացը» վերածում է Հայաստանի վրա միակողմանի ճնշման գործիքի։

Այս ֆոնին Դուբայում կայանալիք հանդիպումն ավելի շատ դատարկ երկխոսության իմիտացիա է լինելու։  Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են և դրանից առաջ սահմանադրական հանրաքվեի անցկացումը գործնականում անհնար է։ Բոլորը հասկանում են, որ Նիկոլն ուղղակի կտապալվի և ժողովուրդը կմերժի այդ խայտառակության մասին այդ հանրաքվեն: Սա Բաքվին առիթ է տալիս մեծացնել պահանջները՝ գիտակցելով, որ Նիկոլը հայ ժողովրդի հետ լրջացող պրոպլեմներ ունի և չի կարող արագ արձագանքել։

Նախատեսված հանդիպումը կարծում եմ ոչ թե առաջընթաց է, այլ դիվանագիտական ​​ուղիները պաշտոնապես բաց պահելու ազդանշան: Քանի դեռ Ադրբեջանն է թելադրում պայմանները, իսկ Փաշինյանը՝ ներքին անկայունության և իշխանությունն ամեն գնով պահելու պայքարի մեջ է՝ «խաղաղության համաձայնագրի» մասին դժվար է խոսել:

Խաղաղություն և կայունություն կարող է լինել միայն իշխանափոխությունից հետո: Դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլն ինչ էլ անի՝ Բաքուն նրան խաղաղության թղթի կտոր չի տալու: Թեկուզև ողջ հայ ընդդիմադիր դաշտին դատի, բռնությունների ալիքներ կիրառի, գործարարներ, եկեղեցականներ, հասարակական ակտիվիստներ և այլ մարդկաց հետապնդի, վախի մթնոլորտ ստեղծի՝ միևնույն է թուրք-ադրբեջանական տանդեմը ցույց է տալու, որ չի վստահում Նիկոլի լեգիտիմությանը և չի ցանկանում նրա հետ որևէ լուրջ բան ստորագրել:

Իսկ Նիկոլը չի հասկանում, որ որքան ուժեղացնում է ընդդիմության դեմ բռնաճնշումները, որքան շատ է հարվածում տարբեր աղդեցիկ հայ մարդկանց, այնքան թուլացնում է Հայաստանի դիրքերը խաղաղության հարցում:

Բոլորը տեսնում են, որ հանուն իր իշխանության՝ Փաշինյանը սիստեմատիկերեն քայքայում է Հայաստանը ներսից: Հարվածում է տնտեսությանը, Եկեղեցուն և այլ ազգային կուռույցներին, գժտվում է սփյուռքի հետ, չորով փակում է Արցախի հարցը, տրորում է ներհասարակական բարոյական սկզբունքները, պարբերաբար խնդիրներ է ստեղծում դաշնակից և բարեկամ երկրների հետ...

 Այս ամենը տեսնելով, Թուրքիայի և Ադրբեջանի համար Փաշինյանի շարունակում է նմալ նախընտրելի կատարալու: Եվ նրանք ամեն կերպ օգտագործելու են գործող կառավարիչներին՝ առավելագույնը ստանալու և խաղաղության անվան տակ ողջ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում թուրքական լիակատար ազդեցություն հաստատելու համար:

Իշխանափոխությունը՝ Հայաստանի ինքնիշխան պետականությունը պահպանելու, իրական խաղաղության հասնելու և հայի տեսակը պահելու միակ ճանապարհն է: Իմփիչմենտը՝ իշխանափոխության կարճ, լեգիտիմ, հանրությանը համախմբող և անցնցում տարբերակը:

Իմփիչմենտն այս պահին իրատեսական է, թե ոչ՝ քննարկելի հարց է:  Բայց որ իշխանափոխության համար իմփիչմենտն այլընտրանք չունի և չի ունենալու նաև 2026թ.՝ դառնում է ավելի ու ավելի տեսանելի»: