Փաշինյանը չէր սպառնում, ասում էր՝ կպատժվեն նրանք, ովքեր մարդկանց պարտադրելով կտանեն հավաքների
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կրկնում է իր քաղաքական ղեկավարի ասածները՝ հանրությունը դժգոհ է ՀԷՑ-ի աշխատանքից, դրա համար էլ որոշեցին ազգայնացնել կառույցը։
Լրագրողը հիշեցրեց՝ «Վեոլիա ջրից» էլ են դժգոհ, նա էլ արձագանքեց, թե «Վեոլիա ջրի» հետ կապված կարող են այլ լուծումներ քննարկվել։
«Ես հիմա չեմ կարող այդ մասին խոսել»,- ասաց նա։
Գալյանը պնդում է, թե ՀԷՑ-ի հետ կապված դժգոհությունները եղել են ավելի վաղ շրջանում, քննարկումներ են եղել, Փաշինյանն էլ հրահանգներն ավելի վաղ շրջանում է տվել։