Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ԵՄ-ն, հենվելով Փաշինյանի վրա, ՀՀ-ից կերտում է երկրորդ Ուկրաինա. «Կալասը մեսիջներ է հղում ոչ միայն Փաշինյանին և նրա հարստացող քպական կլանին, այլ նաև ՌԴ-ին։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին ԵՄ ցանկանում է ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտուց և դրա համար հենվում է ՀՀ-ի ռուսաֆոբ և թրքամետ իշխանությունների վրա»։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կալասը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։

«Կալասը խոսում է ՔՊ-ի ժողովրդավարության մասին՝ չտեսնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները բանտերը նետում հոգևորականներին, ընդդիմությանն ու սահմանափակում են բոլոր նրանց խոսքի ազատությունը, ովքեր քննադատում են Փաշինյանի թրքամետ և հակահայ արտաքին և ներքին քաղաքականությունը։ ԵՄ-ին չի հետաքրքրում ՀՀ-ի ժողովրդավարությունը, նրանք ցանկանում են Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ ուկրաինական ճակատին զուգահեռ»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանը, հանուն իշխանության պահպանման և սեփական անվտանգության, պատրաստ է ստանձնել հակառուսական պլացդարմի գործառույթը, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների հայկական պետականության, անվտանգության, տնտեսության և ՌԴ-ի հայ համայնքի համար։

Կալասը շեշտել է, որ վերոնշյալ արժեքները պետք է պաշտպանվեն՝ «հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում»։ Նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։

«Կալասի մեսիջն ուղղված է ՌԴ-ին, որն իբր հիբրիդային պատերազմ է մղում ՀՀ-ում և հետխորհրդային այլ երկրներում Արևմուտքի դեմ։ Հիբրիդային պատերազմի մասին խոսում է նաև Փաշինյանը, որն ինչ-որ հեղաշրջման պլաններ է հայտնաբերում և դա օգտագործում է ընդդիմության ու Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և բանտեր նետելու համար։ Սակայն Կալասը չի տեսնում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալներին, քանի որ ԵՄ-ին ՀՀ-ն պետք է միայն որպես հակառուսական խրամատ՝ ոչ ավելին»,-գրում է «Հանրապետության հրապարակն» ու ամփոփում, որ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն վերածում են Արևմուտք-ՌԴ proxy war-ի թատերաբեմի՝ դրանից բխող աղետալի հետևանքներով հայոց պետականության համար. դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Սյունիքը ՀՀ-ից պոկելու և Հարավային Կովկասը Մեծ Թուրանի մաս դարձնելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։