Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Փաշինյանն իր ճաշակով է ՔՊ նոր վարչությունը ձևավորելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղպայմանագիր» կուսակցությունն արդեն հաստատել եւ հրապարակել է կուսակցության վարչության եւ վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը։ Ինչպեսեւ գրել էինք՝ վարչության անդամ դառնալու համար ավելի քան 40 թեկնածու է առաջադրվել, 27 հոգի էլ՝ վերահսկող հանձնաժողովի համար։ Այսպիսով՝ գործող վարչության կազմից միայն Արփի Դավոյանն է, որ կրկին թեկնածություն չի առաջադրել, շարքային ՔՊ-ականների համար ուշագրավ է նաեւ այն, որ ՔՊ հնաբնակները, կուսակցության ակունքներում կանգնածներից մի քանիսը եւս չեն առաջադրել իրենց թեկնածությունը, ինչպես նախկինում են արել, դիցուք՝ ԲՏԱ նախարար, 2018 թվականի իշխանափոխության սցենարի հեղինակներից Մխիթար Հայրապետյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Իսկ Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել։


Ուշագրավ է նաեւ իշխանության սորոսական թեւի պասիվությունը։ Թեպետ լուրեր կային, որ սորոսական կարկառունները վարչության կազմում ընդգրկվելու անհագ ցանկություն ունեն եւ այդ մասին չէին թաքցնում կուսակցականների հետ զրույցներում, խոսքը Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի մասին է, ինչպես նաեւ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի, բայց այս հատվածից միայն երկու առաջադրում կա՝ պատգամավորներ Սոնա Ղազարյան ու Հերիքնազ Տիգրանյան: Ի դեպ, վերջինս ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ․ խորհրդարան նրա այցերի ժամանակ, երբ Փաշինյանն այցելում է ԱԺ բացօթյա սրճարան, անպայման նրան ընկերակցում է։ Մեզ ասացին, որ այս հանգամանքը եւս ապացուցում է այն լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ուղղորդել է կուսակիցներին, թե ովքեր կարող են առաջադրվել, ովքեր` ոչ, եթե չասենք, որ հիմա արդեն ինքը գիտի, թե ովքեր պետք է անցնեն վարչության կազմ։ ՔՊ վարչության նախորդ ընտրություններում, այսպես ասած, ազատ էր թողել, եւ արդյունքում իր համար ոչ ցանկալի մարդիկ անցան ղեկավար կազմ, հիմա այլեւս դեմոկրատիա խաղալու ժամանակներն անցել են:
Բանն այն է, որ խնդիր է դրված նոր վարչությունը «սոլիդ դարձնել»՝ առանց խիստ վարկաբեկված եւ հակառեյտինգ ունեցող ՔՊ-ականների։ Իհարկե, սա էլ է խիստ հարաբերական, որովհետեւ Փաշինյանը՝ ինքը, առաջին հորիզոնականում չէ ո՛չ սոլիդության չափորոշիչով, ո՛չ ռեյտինգի առումով: Այդուհանդերձ, Սոնա Ղազարյանն ու Հերիքնազ Տիգրանյանն անհամեմատ  դրական վարկանիշ ունեն հանրության շրջանում, ի տարբերություն թուրքական գիծն առաջ տանող Մարիա Կարապետյանի եւ նախկին կապտամազ, ամենաքննադատված կերպարներից մեկի` Թագուհի Ղազարյանի։ 

ՔՊ շարքերում հենց այս տրամաբանության մեջ էին հիմնավորում նաեւ Տաթեւիկ Գասպարյանի առաջադրումը։ Այս անուն-ազգանունը, բնականաբար, լայն զանգվածներին ոչինչ չի ասում, քանի որ սույն տիկինը թեեւ ԱԺ պատգամավոր է, սակայն անցած 4 տարվա ընթացքում գրեթե ելույթներ չի ունեցել, ոչնչով աչքի չի ընկել, եւ եթե նրան չառաջարկեին առաջադրվել, ինքը վստահաբար գիտի, որ անգամ թիմում իրեն շատերը չեն ճանաչում, եւ շանս չուներ առաջադրվելու։ Այս սխեման տեղավորվում է նաեւ կին պաշտոնյաներով, կին ենթականերով իրեն շրջապատելու Փաշինյանի սովորույթի մեջ` նա հասկացել է, որ կանայք ավելի հնազանդորեն են ծառայում, ավելի նվիրված են եւ բարդույթներ չունեն` օրենքը խախտելու, շեֆին հաճոյանալու հարցերում: 

Անակնկալներից մեկն էլ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի չառաջադրվելն է․ բոլորը գիտեին, որ նա ցանկանում էր վերահսկող հանձնաժողովում տեղ զբաղեցնել: Ի դեպ, այս հանձնաժողովը եւս պակաս կարեւոր դերակատարում չունի, միայն այն փաստը, որ հանձնաժողովի անդամները նույնպես մասնակցում են վարչության նիստերին, արդեն խոսուն է։ Կամ Հայկ Ցիրունյանի, որը հայտնի դարձավ «գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած արտահայտությամբ, եւ դրանից հետո բոլոր հարցազրույցները թեւավոր մտքեր են դառնում։ 

Վերստուգող հանձնաժողովի անդամության հայտ է ներկայացրել Տրդատ Սարգսյանը, որի անունն առնչվում է Վայոց Ձորում տարիներ առաջ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու պատմությանը, Ալեն Սիմոնյանի օգնական Աշխեն Հայրապետյանը, Հայկ Կոնջորյանի օգնական, համատեղության կարգով Երեւանի ավագանու անդամ Նատալյա Սինորյանը եւ այլ՝ հիմնականում անհայտ կուսակցականներ։ Նշենք, որ կուսակցության համաժողովը, նախնական որոշմամբ, սեպտեմբերի 15-ին է, հենց այդ օրն էլ կընտրեն նոր ղեկավար մարմիններ, վարչության ներկայիս 15 հոգանոց կազմը 5-ով կավելանա, եւ ամեն երրորդը կին կլինի։ Մինչ այդ տեղի կունենա կուսակցության քաղաքական ժողովը, որը, նախնական տեղեկություններով, Գորիսում են անցկացնելու՝ հուլիսի 12-ին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում