ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային ծրագիրը հետ են մղել 1-2 տարով. Պենտագոն
Պենտագոնը գնահատում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ժամանակավորապես կասեցվել է և հետ է մղվել մեկից երկու տարի ժամկետով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Շոն Փարնելը։
Նա նշել է, որ ամերիկյան հետախուզությունը հաստատել է Իրանում երեք կարևոր միջուկային օբյեկտների ոչնչացումը ԱՄՆ հարվածների արդյունքում։
Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ գործողությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է: