Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կայցելի օկուպացված Ստեփանակերտ
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի օկուպացված Արցախ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա օկուպացված Ստեփանակերտում:
Ղրղզական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սագընբեկ Աբդումութալիպը։
«Կողմերը կքննարկեն կազմակերպության օրակարգում առկա արդիական հարցերը, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից կլիմայի փոփոխության կանխարգելմանն ուղղված միջոցառումները», - նշել է Աբդումութալիպը։
Աբդումութալիպը նշել է, որ Ժապարովի այցի ընթացքում տեղի կունենա նաև օկուպացված Ակնայի շրջանում ղրղզական կողմի կողմից կառուցված Այկոլ Մանասի դպրոցի պաշտոնական բացումը։