Սերբիայում ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա
Բելգրադում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա, մեկ ոստիկան վիրավորվել է, իսկ մեկ ցուցարար ձերբակալվել է։
Այս մասին հաղորդում է Սերբիայի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Հրապարակման մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալեքսանդր թագավորի բուլվարի և Ռուզվելտովա փողոցի խաչմերուկում՝ կարգուկանոնը խախտող և ճանապարհի վրա աղբաման տեղադրող անձի ձերբակալման ժամանակ։
Վիրավոր իրավապահ մարմինների աշխատակցին ուղարկել են բժշկական օգնության։ Վնասվել է նաև ոստիկանության բրիգադի մեքենան, հավելել է գերատեսչությունը։