Հավակնորդների մրցաշար 10-րդ տուր. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թոփալովի հետ
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 10-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղավ Վեսելին Թոփալովի հետ: Այժմ, Արոնյանը 5.5 միավորով կիսում է 3-4-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում են Շախմատի Հայաստանի ֆեդերացիայից:
Ֆաբիանո Կարուանան սպիտակներով պարտության մատնեց Վիշվանաթան Անանդին և 6 միավորով հավասարվեց առաջատար Սերգեյ Կարյակինին, ով 10-րդ տուրում ոչ-ոքի պաղաց Անիշ Գիրիի հետ: