Գազայում մարդասիրական օգնություն ցուցաբերող ամերիկացիների պահակախումբը կրակ է բացել պաղեստինցիների վրա
Գազայի հատվածում օգնության բաշխման կետերում ամերիկացի պահակները կրակ են բացում սննդի համար եկող պաղեստինցիների վրա։
Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հիմնվելով Գազայի մարդասիրական հիմնադրամի աշխատակիցների տեսագրությունների և վկայությունների վրա:
Երկու պահակ, անանուն մնալու պայմանով, ասել են, որ իրենց գործընկերները պարբերաբար օգտագործում են լուսարձակող նռնակներ և հատուկ սփրեյ պաղեստինցիների դեմ, ինչպես նաև կրակում են բոլոր ուղղություններով՝ օդ, գետնին և երբեմն մարդկանց վրա։
Նրանց խոսքով, արդյունքում անմեղ մարդիկ տառապում են անտեղի: Մարդասիրական օգնության համար եկող Գազայի բնակիչները հայտնվում են մի կողմից ամերիկացիների, մյուս կողմից՝ իսրայելական զինվորականների կրակի տակ։