Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հասարակություն

Ստատուսապետություն. վարչապետի ֆեյսբուքյան գրառումները` օրենքների ու Սահմանադրության «փոխարեն». Civilnet.am

Ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում դարձել է պարտադիր կատարման ենթակա նորմ, որը կանխորոշում է թե՛ քաղաքացիների, թե՛ ընկերությունների ճակատագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ստատուսով վճռել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) աշխատակիցների ապագան, գրում է Civilnet.am–ը։

«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքում։

Ավելի վաղ գործարար և ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունն էր հայտարարել հուլիսի 4-ին բողոքի երթ կազմակերպելու մասին՝ ի պաշտպանություն կալանավորված գործարարի։ Այսպիսով, վարչապետը, նախքան ակցիան, արդեն իսկ հրապարակային վճիռ է կայացրել դրա հնարավոր մասնակիցների վերաբերյալ՝ անտեսելով Աշխատանքային և Քրեական օրենսգրքով սահմանված ընթացակարգերը։

Նախորդ շաբաթ այլ իրողություն արձանագրվեց՝ ՀՀ քննչական կոմիտեի դիմաց խաղաղ ցույց անող քաղաքացիներին՝ առանց որևէ պահանջի, ոստիկանները պարզապես բերման էին ենթարկում։

Հետաքրքրական է, որ այս հայտարարությանը զուգահեռ ԱԺ–ն ընդունում է նախագիծ որը կառավարությանը լիազորում է փոխել ՀԷՑ-ի կառավարիչներին։ Սա, ըստ էության, դառնում է վարչապետի «ֆեյսբուքյան հրամանն» իրավական դաշտ տեղափոխելու գործիք։

Մյուս կողմից, ուրիշների աշխատանքային գրաֆիկի մասին մտահոգվում է մի պաշտոնյա, որը հաճախ հենց աշխատանքային ժամերին է զբաղված կառավարության լիազորությունների հետ կապ չունեցող գրառումներ անելով, իսկ պետական միջոցներն ուղղվում են նաև նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» քարոզչական հանդիպումների կազմակերպմանը։ Ավելին, Հայաստանի կառավարությունը շարունակումէ  փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։

Վարչապետը հետևողականորեն ուղղորդում է օրենքով անկախ մարմինների գործունեությունը, հրապարակում է մարդկանց՝ օրենքով պաշտպանված տվյալներ և անգամ ասեկոսեներ տարածում՝ ներխուժելով քաղաքացիների անձնական կյանք ու նրանց մեղադրելով սեռական տարբեր կապերի մեջ։

Արդյունքում՝ պետական ողջ համակարգը՝ իրավապահներով հանդերձ, գործում է ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ վարչապետի ֆեյսբուքյան հերթական գրառման։

Այսպիսով, իրավական պետությունը գործնականում փոխարինվում է «սթրիմային» կառավարմամբ, որտեղ օրենքը ոչ թե Սահմանադրությունն է, այլ վարչապետի ֆեյսբուքյան էջի թարմացումները։ Պետական համակարգն էլ, մոռանալով իր անկախության մասին, վերածվել է այդ էջի ամենաուշադիր հետևորդի։