«Սեքյուրիթի դրիմ»-ին չի առաջարկվել ընտրատեղամասերում տեսախցիկներ դնել
Մամուլում շրջանառվում է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու պարտականությունը։ Newspress.am-ի հետ զրույցում ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այդ հարցը չի քննարկվել, նման առջարկություն չի հնչեցվել: Նա հիշեցրեց, որ առաջարկություն հնչեցվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից և եթե, ինչպես վստահեցրել էր Լևոն Զուրաբյանը, հնարվոր կլինի 40 000 դոլարով ապահովել ողջ գործընթացը, ապա իշխանությունը պատրաստ է այդ գումարը տրամադրել:
«Տեսնակարհանում ապահովելը միայն տեսախցիկ տեղադրելը չէ, տեխնիկական այլ հարցեր ևս կան, սա նուրբ հարց է»,-շեշտեց նա:
Հովհաննես Սահակյանը նաև ընդգծեց, որ իշխանությունները պատրաստ են և տեսախցիկները ընտրատեղամասերում տեղադրել, այդ ուղղությամբ քննարկումներ են իրականացնում դոնարական կազմերպությունների հետ, ինչպես նաև պատրաստ են նույնականացման քարտերի վերաբերյալ առաջարկությունը ընդունել: