Ռուս-ադրբեջանական լարվածության խորքային պատճառը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է. սա մեր համար երեք վատ լուր է պարունակում. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս ռուս-ադրբեջանական լարվածության խորքային պատճառը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն ա»։ Ավելի ճիշտ ռուսական ֆակտորի նվազեցնելու փորձը։
Սա մեր համար երեք վատ լուր ա պարունակում՝ 1. Բանակցությունները ընթանում են Թուրքիայի քավորությամբ 2. Մենք առհասարակ էդ բանակցություններում հայկական շահը առաջ մղող սուբյեկտ չենք։ 3. Վերջում իրանք իրար մեջ բարիշելու են, իսկ մենք ազգային իշխանություն չունենք, որ լարվածության պահից օգտնվենք։
Թե չէ հա, հաճելի ա ասֆալտին փռելու տեսարաններին կողքից հետևել»։