Սերժ Սարգսյանը ու Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են (տեսանյութ)
ՀՀ 3-րդ նախագահն ու Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ են։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ աջակցություն հայտնելու։
«Սերժ Սարգսյանն ու Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են»,- արձագանքեց պատգամավորը։