Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժություններին
Թուրքիայում շարունակվում են «Անատոլիական արծիվ 2025» միջազգային զորավարժությունները։
Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Բացի այդ, Մալայզիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Մալիի և Նիգերիայի զինվորականները դիտորդի կարգավիճակով հետևում են զորավարժություններին։
Զորավարժությունների նպատակն է իրական մարտական սցենարում բոլոր մասնակիցների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը և համատեղ գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումը։