Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Մահակը վերցրել են, ասում են ՝ չմուծեք, ձեզ կտուգանենք». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավարտվում է անվճար երթեւեկելու ժամանակը, եւ նրանք, ովքեր կհանդգնեն չվճարել տրանսպորտի համար՝ կենթարկվեն տույժի: Ավելին՝ նախագիծն արդեն խորհրդարանում է: Անշուշտ, այս կապակցությամբ «Իրավունք»-ը բազում անդրադարձեր է կատարել՝ թե՛ տապալված քաղաքականության, թե՛ անհաջող նախագծի, թե՛ քաղաքացուն ավելորդ անհանգստություն պատճառելու հետ կապված: Եվ հիմա տուգանքի մատերիալ դարձած քաղաքացին  ստիպված է վճարել անտրամաբանորեն սահմանված 150 դրամ ուղեվճարը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երևանի  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Ավինյանի հայտարարությունն առ այն, որ այսուհետ տրանսպորտից օգտվող և բոյկոտող քաղաքացիները կտուգանվեն:

- Նախ հիշեցնեմ, որ Երևանի ոչ լեգիտիմ քաղաքապետը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ քաղաքացիները դրական են վերաբերվել իրենց բարեփոխումներին, բոլորը վճարում են, քարտեր են գնում, և խնդիր չկա: Փաստեց և լսեց մեզ, որ քաղաքացիները բոյկոտում են չբարեփոխված տրանսպորտի, կանգառներ գոյություն չունենալու, ժամերով տրանսպորտին սպասելու, իրար վրա նստելու վիճակից: Եվ, բնականաբար, ինչպես քաղաքացիներն են ասում. «Մենք չենք ուզում  մեզ թալանված զգալ: Ինչի՞ համար թանկ վճարենք, երբ չենք ստանում պատշաճ ծառայություններ»: Հիմա տեսան, որ ոչ մի այլ բան չեն կարողանում անել, քանի որ փորձեցին էլ ոստիկանության, էլ քաղաքապետարանի աշխատակիցների, էլ վարորդների միջոցով շտկել իրավիճակը, սակայն օգուտ չստացան, որոշել են տանել այս ուղղությամբ՝ տուգանելու: Ուզում են քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնեն: Դա էլ չի աշխատելու:

Օրը 800 շարժակազմ է դուրս գալու, ինչպե՞ս եք պատկերացնում այդքան մարդ պետք է ընդունեն, որ ստուգեն: Ինչպե՞ս պետք է այդ հսկիչը՝ 70-80 մարդու, որ կան ավտոբուսի մեջ,  բանկային քարտերը ստուգի: Նախ ասեմ, որ դրա իրավունքը ոչ մեկը չունի՝ այլ անձի բանկային քարտ ստուգելու, եւ հետո՝ ինչպես է դա իրականացվելու:

- Իսկ երբ խիտ է տրանսպորտը, եւ քաղաքացու ձեռքը չի հասնում տվյալ ապարատին, որպեսզի վճարի, ինչպե՞ս պետք է դա իրականացնի:

- Դե երևի հսկիչին պիտի տա, վերջինս վճարի, մի 15 րոպեից հետ վերադարձնի բոլորի քարտերը: Ի՞նչ ասեմ, չգիտեմ, սա խայտառակություն է:

- Ընդդիմադիր ավագանիները ի՞նչ են մտածում այս մասին:

- Հանձինս «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիների, որոնք փողոցում են եղել ամիսներով, եւ դրական պտուղը ստացել են՝ այն աստիճանի է եղել, որ հիմա ստիպված նոր մեթոդների են դիմում՝ մահակը վերցրել են, ասում են ՝ չմուծեք ձեզ կտուգանենք: Չի՛ ստացվելու: Եթե գտնվում էին մարդիկ, ովքեր բարեխիղճ էին լինում և մտածում էին՝ ամոթ է, վճարենք, ապա ես այսօր հարյուրավոր նամակներ եմ ստացել, որ գրում են՝ եթե ԱԺ-ն ընդունի այդ օրենքը և մուռ հանի մեզնից, ապա ընդհանրապես չենք վճարելու:

- Գործնականորեն ինչպե՞ս են կազմակերպելու տուգանելու պրոցեսը: Քաղաքացիներին տանելու են բաժի՞ն:

-  Նույնիսկ չգիտեմ` ինչպես: Ավտոբուսը կանգնեցնելու են, ասեն՝ մի րոպե ստուգեմ, տեսնեմ այս մարդը մուծել է, թե՝ ոչ: Դուք պատկերացնո՞ւմ եք դա գործնականորեն: Կամ էլ ոստիկաններին հանձնարարելու են համազգեստով մտնել ավտոբուս, որ մարդիկ վախենան մուծեն:

- Առանց այն էլ, երկիրը ոստիկանապետություն են դարձրել…

- Այո, իհարկե, իսկ Դուք այլ բա՞ն եք տեսնում: Մարդու նկարից են վախենում՝ քաշում պոկում: Ամենուր միայն ոստիկաններ են:

- Փաստենք, որ քաղաքային իշխանության հերթական ծրագիրը տապալվա՞ծ է:

- Այո, «Ասեք կանենք» կարգախոսի ներքո, 9 տոկոս ձայն ստացած իշխանությունը տապալել է բոլոր նախագծերը՝ տրանսպորտի թանկացումը, կարմիր գծերը, փոսալցումները, գծանմուշները: Քաղաքապետարանի դիմաց այնպիսի փոփոխություն են արել, որ ամեն օր ավտովթարներ են լինում: Ես ասում եմ՝ եթե իրենց մեջ մի քիչ մարդկային բան կա, 7 տոկոս ձայն հավաքածները պետք է ինքնակամ հեռանան և կայանա նոր արտահերթ ընտրություններ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում