Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ՔՊ-ն ՀԷՑ-ի թեմայով ավելի շատ թիրախավորում էր Քոչարյանին, քան Կարապետյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

«Իշխանությունների աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկումը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման, իսկ ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ, երեկ խորհրդարանում անցավ արտասովոր, ոչ ագրեսիվ մթնոլորտում: Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել, ըստ էության, հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը։ Ի վերջո, Սամվել Կարապետյանին որքան էլ փորձեն նախկին թալանչու, կոռումպացված օլիգարխի կամ տեռորիստի պիտակ կպցնել, չի ստացվի, քանի որ նա երբեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ Հայաստանում մշտապես բարեգործական ու հումանիտար ծրագրեր է իրականացրել, այդ թվում` իր հայրենի Տաշիր բնակավայրում ահռելի աշխատանք է կատարել եւ հազարավոր աշխատատեղեր ստեղծել:

Բոլորի համար պարզ է, որ նա այսօր կալանավորված է Եկեղեցուն աջակցելու իր հայտարարության համար` մի խոսքի, որը բացարձակապես հանցակազմ չի պարունակում։ Նա դասական քաղբանտարկյալ է, որին կալանավորելու հրահանգը տվել է անմիջապես Նիկոլ Փաշինյանը` անգամ չթաքցնելով դա: Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ կան, որ Փաշինյանը միջնորդների միջոցով փորձում է լեզու գտնել կալանավորված Կարապետյանի հետ: Նրան առաջարկում է հրաժարվել իշխանության դեմ պայքարից, որի մասին ամեն օր բանտից գրած նամակներում խոսում է Սամվել Կարապետյանը: Հրաժարվել պայքարից, հեռանալ Ռուսաստան, որից հետո խոստանում են դադարեցնել ՀԷՑ-ի եւ Կարապետյանի մյուս սեփականությունների դեմ արշավը։

Երեկ մենք նկատեցինք, որ ՔՊ-ականները` ընդդիմության հուժկու ելույթներին ի պատասխան, ավելի շատ թիրախավորում էին Ռոբերտ Քոչարյանին՝ ՀԷՑ-ը «կոպեկներով սեփականացնելու» կամ, ինչպես Վահագն Ալեքսանյանն ասաց՝ իր առանձնատան գնով վաճառելու համար, քան Սամվել Կարապետյանին։ Իսկ Վլադիմիր Վարդանյանը, մի պահ մոռանալով Փաշինյանի ամենօրյա արշավը, փորձեց կանխել ընդդիմության գրոհները՝ հայտարարելով, թե ով ասաց, որ խորհրդարան բերված նախագծերը ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին են, դրանք Հանրային ծառայությունների լիազորություններում փոփոխություններին են վերաբերում, փորձեց խաբել իրավաբան Վարդանյանը, որը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում։

Այսպիսով, օրինագծի համաձայն, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթ սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ: Օրենսդրական փաթեթը նախատեսում է ընկերության ազգայնացման համար իրավական հիմքերի ստեղծում: Խորհրդարանական ընդդիմության պահվածքն էլ չէինք անվանի կրիտիկական, թեեւ, իհարկե, բազում քննադատական ելույթներ հնչեցին: Սակայն, դիցուք, Աննա Մկրտչյանը պահը բաց չթողեց եւ հայտարարեց, թե Սամվել Կարապետյանի հետ այս իշխանությունը 7 տարի խնդիր չի ունեցել, ապա շարունակեց. «Այս նախագիծը Սամվել Կարապետյանի մասին չէ, այլ՝ այն մարդկանց մասին, որոնք ՔՊ-ականներին համարում են հակահայեր»։ Ի դեպ, իշխանությունները հարկ էլ չէին համարել լավ պարապել, մանիպուլյացիայի գործիքները «խոդի գցել»: Ի պատասխան ընդդիմադիրներին, թե ՀԷՑ-ի մասին հիշեցին Կարապետյանի հայտարարությունից հետո, նրանք արդարանում էին, թե ՀԷՑ-ը վատ է աշխատում, եւ իրենք են ուզում դառնալ կառավարիչ։

Պատերազմը տանուլ տված, Հայաստանի արտաքին պարտքը պատմական ռեկորդի հասցրած, ԱՆԻՖ ստեղծած եւ միլիոնավոր դոլարներ մսխած իշխանություններն այլ հիմնավոր փաստարկ չունեին, քան բանավոր հավաստիացումը, որ իրենք ավելի լավ կկառավարեն։ Ի դեպ, մի քանի ընդդիմադիրներ պաշտոնական վիճակագրություն ներկայացրին, որ ո՛չ նախորդ, ո՛չ այս տարվա պլաններում ակնարկ չի եղել ՀԷՑ-ի թերացումների մասին, ՀԾԿՀ-ն էլ որևէ զգուշացում չի արել այս ընթացքում, որ «Ցանցերը» վատ են կառավարում: Այս փաստարկներին իշխանականները պատասխան չունեին: Հայկ Մամիջանյանն էլ ամբիոնից հերքեց իշխանականների տարածած այն լուրերը, թե էլեկտրաէներգիայի գնի 4%-ով բարձրացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մեղքն է, ասաց, որ ընկերությունն այդտեղ զրո դերակատարում ունի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում