Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում
Մամուլ

Սերժ Սարգսյանի մտքինն ուրիշ բան է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործկոմի նիստում երեկ կայացվել է ուշագրավ մի որոշում: Պարզվում է, որ ՀՀԿ-ում մտածում են քաղաքական դպրոց ստեղծելու մասին, որը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը: Ավելի շուտ՝ ոչ թե մտածում են, այլ արդեն մտածել են ու որոշել:

ՀՀԿ-ն ու դպրոցը, իհարկե, «գենետիկորեն» անհամատեղելի հասկացություններ են, եւ մենք դրանում համոզվել ենք տեսնելով, թե այդ կուսակցությունն իր իշխանության մոտ երկու տասնամյակների ընթացքում, ըստ էության, ինչի է վերածել Հայաստանի դպրոցները, դպրոց-ինստիտուտը ընդհանրապես:

Դպրոցը հանրակրթական հաստատությունից, պետական սերունդ դաստիարակող կարեւորագույն ինստիտուտից վերածվել է ընտրակեղծարարության որջի, կուսակցական բջիջի, որտեղ խրախուսվում են ընտրական թվանկարչությունը, երեսպաշտությունը, որտեղ ուսուցչական կոլեկտիվների առաքելությունը իշխանություններին, ոչ թե գիտելիքին եւ դրան կարոտ սերնդին ծառայելն է: Դպրոցները ՀՀԿ կառավարման տարիներին վերածվել են ոչ թե նոր սերնդի եւ գիտելիքի, այլ ՀՀԿ-ի եւ նկարված ընտրաթվերի հանդիպման վայրի:

Մյուս կողմից, սակայն, եթե ՀՀԿ նոր դպրոցը, ըստ էության, դառնալու է կուսակցության, այսպես ասած, նոր սերնդի դարբնոցը, միգուցե Հանրապետականը արդեն հանգիստ թողնի հանրակրթական դպրոցները եւ բուհական հաստատությունները եւ, այսպես ասած, իր սերնդափոխությունը ապահովի իր դպրոցով: Թեեւ դա, իհարկե, խիստ մշուշոտ հույս է եւ ըստ էության՝ չհիմնավորված լավատեսություն: ՀՀԿ-ի լեգիտիմությունը, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ մնալ մեկ դպրոցի հույսին: Այնպես որ՝ ՀՀԿ-ի նոր դպրոցով ավելանալու է Հայաստանում ՀՀԿաֆիկացվածության աստիճանը:

Միեւնույն ժամանակ, նոր դպրոցն, իհարկե, կոչված է լինելու թերեւս սպասարկել ՀՀԿ-ի ներսում հասունացող ներկուսակցական կարեւոր մի ջրբաժանը, այսպես ասած՝ սերնդափոխությունը: Քաղաքական դպրոցի տեսքով, ըստ էության, փորձ է արվում սահմանել որոշակի նոր նշաձողեր, դրանց միջոցով ինքնաբերաբար եւ քայլ առ քայլ դուրս թողնելով, այսպես ասած, հին սերնդին:

Այսինքն՝ մարտավարությունը մոտավորապես պարզ է. չգնալով այդ սերնդին քաղաքական կամ վարչական որոշումներով դուրս թողնելու քայլի, հասկանալի ներհամակարգային ռիսկերից եւ լարվածությունից խուսափելու համար, Սերժ Սարգսյանն, ըստ երեւույթին, փորձում է նշաձողերը, իհարկե՝ չակերտավոր նշաձողերը, բարձրացնել եւ այդպիսով ըստ էության, այսպես ասած, ինքնըստինքյան դուրս թողնել հին գվարդիան: Եթե, իհարկե, այդ գվարդիան նորերից ավելի առաջ չընկնի ու առաջինը դառնա նոր դպրոցի ուսանող:

Չէ՞ որ այդ հին գվարդիականների կենսագրությունները այժմ լեցուն են հասուն տարիքում տարատեսակ ինստիտուտների եւ համալսարանների դիպլոմներով եւ անգամ գիտությունների տարաբույթ դոկտորների կոչումներով: Այնպես որ՝ քաղաքական ինչ-որ դպրոց հաղթահարելը նրանց համար խաղ ու պար է, ընտրություն կեղծելու պես մի բան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում