Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կազմել է ՔՊ խմբակցությունը, սակայն միաժամանակ ներկայացրել է դիտողություններ եւ առաջարկներ:

Ինչի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ խմբակցության հեղինակած նախագծի մասին գրել է, որ «նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը եւ տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները (http://parliament.am/draft_docs8/Draftarajark/Kh-1111-gov_arajark.pdf):

. Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե «Հանձնաժողովի նախագահի որոշումը արդյոք ենթակա է անհապաղ կատարման, թե ոչ, ինչպես նաեւ արդյոք դրա բողոքարկումը կասեցնելու է որոշման գործողությունը կամ կատարումը»։

. Վարչապետն առաջարկում է օրենքի 27-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։ Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

2.2. Սույն հոդվածի 2.1-րդ մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելին լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, եւ գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով»:

. Նիկոլ Փաշինյանը նաեւ առաջարկում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ եւ 109-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները՝ ըստ որոնց ընկերության մասնակիցները կամ բաժնետերերը՝ իրենց բաժնեմասերին կամ բաժնետոմսերին համամասնորեն, ունեն նախապատվության իրավունք համապատասխան բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման հարցում (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված որոշ դեպքերի), գտնում ենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքի նախագծով Կառավարությանը տրվող նախապատվության իրավունքի մասով բացառություն պետք է նախատեսել»։

. Փաշինյանը նաեւ գրում է. «52.1-րդ նոր հոդվածի 1-ին մասում օգտագործվող ձեւակերպումը՝ ըստ որի «Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում», ենթակա է վերանայման, քանի որ այն առնվազն լեզվաբառային եւ իրավական տեսանկյունից ձեւակերպված է անորոշ կերպով։ Քանի որ վարույթը հարուցվում է որոշմամբ, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող է նույն որոշմամբ կրկին «վերահաստատվել» վարույթի հարուցումը։ Այս տրամաբանությամբ ձեւակերպումն անհրաժեշտ է հստակեցնել կամ կառուցել փուլային ձեւով՝ նախ արձանագրելով վարույթի հարուցման փաստը, ապա՝ դրա հիման վրա կանխարգելիչ միջոցառումների կիրառման հնարավորությունը։ Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

. Ըստ Փաշինյանի՝ միաժամանակ նույն նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 52.1-ին հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք իրավաբանական անձը եւս կարող է լինել ժամանակավոր կառավարիչ, եթե այո, ապա անհրաժեշտ է վերանայել բարձրագույն կրթության պահանջի վերաբերյալ կարգավորումը։

. Նույն նախագծով կարգավորված չէ նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգ է գործելու կանխարգելիչ միջոցառումների կիրառման ժամանակ լիցենզավորված անձի դեմ սնանկության դիմում ներկայացնելու դեպքում։

. Նույն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 2-րդ հոդվածից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքից» բառով։

. Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախագծերում առկա կարգավորումների նախատեսմանը զուգահեռ, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում՝ համապատասխան կարգավորումներ նախատեսելով իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման «ժամանակավոր կառավարչի նշանակման» դեպքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու վերաբերյալ։

. Հարկ է նաեւ նշել, որ նախագծի որոշ կարգավորումներում առկա են տեխնիկական անհամապատասխանություններ կամ բացեր, որոնք նույնպես անհրաժեշտ է շտկել:Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Վերջում Փաշինյանը եզրակացության է հանգում.

1) «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 ենթակետով, համաձայն որի սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վերոնշյալ նախապատվության իրավունքի իրացման դեպքում ՀՀ պետական բյուջեի համար կառաջանան լրացուցիչ ծախսեր, որոնց չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

2) կարգավորել էներգետիկայի ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու, լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումների, սպառողների շահերի պաշտպանության երաշխիքների հետ կապված հարաբերություններ,

3) սահմանել, որ սպառողների շահերի պաշտպանության նպատակով կարող են կիրառվել կանխարգելիչ միջոցառումներ, եւ այդ միջոցառումներից մեկն է նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ, որի գործունեության դիմաց վարձատրությունը իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել նաեւ ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցերը այսօր կամ վաղը պետք է քննարկվեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո նոր պետք է կազմակերպվի օրինագծի քվեարկությունը նաեւ երկրորդ ընթերցման ռեժիմով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: