Պենտագոնը դադարեցրել է Կիևին Patriot և Stinger հրթիռների մատակարարումը
ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումը կասեցնելու որոշումը վերաբերում է Patriot զենիթահրթիռային համակարգերի և Stinger շարժական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի հրթիռներին։
Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ սառեցվել է նաև հազարավոր հաուբիցների, ավելի քան 100 Hellfire կառավարվող հրթիռների և ավելի քան 250 GMLRS հրթիռների մատակարարումը։
Նշվում է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է աուդիտ անցկացնել ԱՄՆ պահեստներում գտնվող զենքի պաշարներում, որոնք դատարկվել էին Կիևի իշխանություններին մատակարարումների պատճառով։
Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Պենտագոնը կասեցրել է Ուկրաինա հակաօդային պաշտպանության հրթիռների և բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումը։