Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցի Շախին Շիխլինսկին և նրա որդին ազատ են արձակվել
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին և նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, ազատ են արձակվել։
Մութվալի Շիխլինսկին ասել է, որ ինքը և իր հայրը ազատ են արձակվել ձերբակալությունից կարճ ժամանակ անց, հաղորդում է APA-ն։
«Ես չեմ հասկանում, թե ինչի հիման վրա են որոշել վկային այսպես հանձնել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին։ Կարծում եմ՝ սա իշխանության չարաշահում է, մեր դեմ ուղղված անօրինական գործողություններ։ Ես չգիտեմ, թե ինչ վնասվածքներ է ստացել հայրս, ես միայն ոտքի փոքր վնասվածք ունեմ», - հավելել է նա։
Նրա խոսքով՝ Շահին Շիխլինսկու կարգավիճակը չի փոխվել. նա դեռևս վկա է Յունիս Փաշաևի (2001թ.) և Իքրամ Գաջիևի (2011թ.) սպանությունների գործով։