Թեհրանում Չինաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց
Թեհրանում գտնվող Չինաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին առայժմ ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, քանի որ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը դեռևս բարձր են։
«Իսրայելը և Իրանը վերջերս հրադադարի համաձայնության են եկել, սակայն տարածաշրջանում իրավիճակը մնում է խիստ անորոշ, իսկ Իրանում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ լուրջ և բարդ: Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը հիշեցրել է չինացի քաղաքացիներին առայժմ ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Դեսպանությունը խորհուրդ է տվել տարածաշրջանում գտնվող Չինաստանի քաղաքացիներին հոգ տանել իրենց անվտանգության մասին, պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին և խուսափել զգայուն գոտիներ այցելելուց։