Գազայի վրա Իսրայելի կողմից հարձակման հետևանքով 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մարդ է զոհվել
Հուլիսի 1-ին Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի։
Այս մասին հաղորդել է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ այդ տվյալների՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալու։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների զոհ է դարձել ավելի քան 600 մարդ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին զինված հակամարտության սրացումից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 56,6 հազար մարդ, վիրավորվել է 134 հազարը։