Արաքչին շնորհակալություն է հայտնել Իրանի դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման և ցուցաբերած աջակցության համար:
Իրանական Tasnim լրատվականի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները։