ՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
Հասարակություն

Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ՝ գերիների ազատության, երկրի խաղաղության համար

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց մերօրյա դժվարությունների մասին՝ անդրադառնալով նաև անազատության մեջ գտնվող հայորդիներին։ «Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը հստակորեն ցույց է տալիս, որ բանտը, գերությունը և նեղությունը անբաժան ուղեկիցներն են արդարության ճանապարհի՝ լինի դա որպես հանցանքի արդար հատուցում, թե որպես արդարությունը լռեցնելու գործիք: Բանտարկվել են առաքյալները, նրանց աշակերտները, հազարվոր քրիստոնյաներ, և վերջիվերջո նաև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. 13։3)։

Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը և գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության և ոչ թե արդարադատության արդյունք է, և որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգևոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները», - նշեց Վրթանես Սրբազանը։

Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։

«Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն», - ասաց Սրբազանը և հավելեց, որ Հայոց Եկեղեցին բազմիցս տարբեր միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր արդարացի բողոքի ձայնն է բարձրացրել պատանդառված հայորդիների ապօրինի գերության առնչությամբ։

«Խոր Վիրապի գբում 13 տարի բանտված էր նաև մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գիրգոր Լուսավորիչը, ում նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքն է սկսվել այսօր: Այս օրերին, երբ բարեպատեհ առիթը ունենք շաբաթապահքի ամեն օրը ամբողջացնելու Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի խորհրդով, չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները», - ասաց պատարագիչ Սրբազանը։

Ժողովրդին ուղղված իր խոսքում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ հարկ է անդրադարձ ունենալ, թե ինչքանո՛վ են կատարում Փրկչի պատգամները, արդյո՞ք ունեն բավարար սեր իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ, արդյո՞ք մտահոգված են և աղոթում են գերության մեջ գտնվող հայրենակիցների ու բանտարկյալների համար: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մենք ոչինչ չենք կարող պահանջել օտարներից և օտար պետություններից, եթե այսօր չենք միանում տառապյալ ու հալածյալ հայորդիների արդար իրավունքների պաշտպանության գործին։

Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին ու գերյալներին և նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։