Իրանի արտգործնախարարությունը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները
Իրանը կորոշի վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնից երաշխիքներ ստանա, որ հարձակումը չի կրկնվի։
Այս մասին CBS News հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ես չեմ կարծում, որ բանակցությունները այդքան արագ կվերսկսվեն։ Մենք կորոշենք վերսկսել բանակցությունները, եթե ամերիկացիները երաշխիքներ տան, որ բանակցությունների ընթացքում կրկին չեն հարձակվի», - ընդգծել է նա։
Արաղչին հավելել է, որ Իսրայելի հետ հակամարտության ժամանակ Իրանը ցուցադրել է ինքն իրեն պաշտպանելու կարողություն, և Թեհրանը պատրաստ կլինի կրկին ցույց տալ դա, եթե ագրեսիան կրկնվի: