Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը
Տնտեսություն

Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հենց ՀԷՑ-ը խլելու նախագիծ է. հրատապությունն առաջացավ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Գրիգորյանը` փոխնախարարին

Ռազմավարական նշանակության հարց է բերվել ԱԺ նիստի օրակարգ, և Դուք առաջարկում եք այն 24 ժամյա ռեժիմով քննարկել. ՀԷՑ-ի խլման գործընթացն  իրականում շատ մեծ բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա: Այս մասին այսօր Ազգային ժողողում, դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: 

«Հիմա ասում եք` սա հրատապ կերպով քննարկենք: Ինչո՞ւ հրատապ. իմ պատասխանն, օրինակ,  այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով և դա հրատապություն է առաջացրել կառավարությունում: Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետևաբար հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,- հարցրեց Գրիգորյանը:

Պատասխանելով` ՏԿԵ փոխնախարարը նշեց, որ Գրիգորյանի նշած «ՀԷՑ» և «խլել»  բառերը նախագծում առկա չեն` ինքը ծանոթացել է նախագծին: 

«Դա վերաբերում է ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտին` որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, բարեփոխումների շարունակականությանը: Ես վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, որ այս ոլոտում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, և դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա: Ռազմակավարական ոլորտը հաշվի առնելով` մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ, դրա համար էլ այս նախաձեռնությունն այսօր ձեզ ներկայացվում է»,- ասաց փոխնախարարը: 

«Թռնեք օդ-իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներով փորձեք փաթեթավորել: Օրենքի նախագծի էությանը և բովանդակությանը մենք քննարկման ժամանակ կանդրադառնանք: Ձեզանից պահանջվում էր ասել, թե որն է հրատապությունը: Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ ՀԷՑ-ում` հենց էսօ՞ր դա տեսաք, երե՞կ դա տեսաք, մի ամիս առաջ, մի տարի առաջ, երկու տարի առաջ չէիք տեսնում, հենց էսօ՞ր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնեք»,- դիտարկեց պատգամավորը:

Նախարարը նշեց, որ խնդիրներն այսօր չեն առաջացել էներգետիկայի ոլորտում, և ասել, որ այսօր են խնդիրներն առաջացել, այսօր են հրատապության հիմքով քննարկում, ճիշտ չէ:

«Խնդիրները  վաղուց կան, բայց մի օր, և կարծում եմ` սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ»,- եզրափակեց Սիմոնյանը: