Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Սամվել Կարապետյանին ժամանակին պարտադրել են ՀԷՑ-ը գնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է.

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկելու է օրենքների նախագծեր, որոնց միջոցով իրականացվելու է Փաշինյանի նպատակը` պետականացնել, ավելի ճիշտ՝ «խլել» ՀԷՑ-ը սեփականատիրոջից: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարեց այդ մտադրության մասին այն ժամանակ, երբ Սամվել Կարապետյանը հայտարարություն արեց` ի պաշտպանություն Եկեղեցու։ Կարապետյանին կալանավորելու հաջորդ օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ արդեն խորհրդարան է ուղարկվել ՀԷՑ-ը պետականացնելու օրինագիծը, սակայն պարզվեց` ստում է, նույնիսկ ՔՊ-ականներն էին տարակուսել այդ հայտարարությունից: Դրանից միայն օրեր անց նախագիծը մուտք արվեց ԱԺ։ 
Սեփականության իրավունքը մեր երկրում պաշտպանված է Սահմանադրությամբ, եւ փորձագետները, վերլուծելով Հայաստանի օրենսդրական դաշտը, մասնավոր սեփականությունը պետականացնելու հնարավոր տարբերակ են համարել այն ազգային գերակա շահ ճանաչելը։ Բայց քանի որ դրա հիմքերն էլ չկան, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու համար օրենսդրական փաթեթ է պատրաստվել, որով հերթական անգամ ոտնահարել են ՀՀ օրենսդրությունը եւ օրենքի անվան տակ անօրեն ճանապարհով փորձելու են խլել մասնավոր բիզնեսը։ Իհարկե, դա ներկայացնելու են իբրեւ թե ՀՀ քաղաքացիների շահից արվող քայլ՝ ասելով, որ ՀԷՑ-ը վատ էր աշխատում, հաճախացել էին հոսանքազրկումները, սակայն վերջին օրերին ՀԷՑ-ը հայտարարություններ է տարածում, որից պարզ է դառնում, որ շատ դեպքերում դա հատուկ է արվում, որպեսզի այն խլելու «լեգիտիմ» հիմքեր ձեւավորեն։


Այսպիսով, խորհրդարան 2 նախագիծ է ներկայացվել՝ «Էներգետիկայի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» մասին օրենքներում փոփոխությունների նախագիծ, որի հեղինակն իշխող ֆրակցիան է: Փաշինյանը, փաստորեն, կոլեկտիվ պատասխանատվություն է դնում ուսապարկերի վրա, մինչդեռ կարող էր կառավարությունը հեղինակել այդ խայտառակ նախագծերը: Եվ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին ներքաշում է ծանր հանցագործության մեջ։ Այսպիսով՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել ՀԾԿ հանձնաժողովի նախագահի լիազորություն՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որին անցնելու են ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարելու լիազորությունները։ Անգամ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել ժամանակավոր կառավարչի լիազորություններին։ 
Ենթադրվում է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տրված լիցենզիայից, այնուհետեւ պետականացնելու են ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։ Այս օրենքը նախադեպ է դառնալու, որ այսուհետ, երբ ուզենան, ցանկացած մեկի մասնավոր սեփականությունը կարողանան խլել։

Ի դեպ, ՀԷՑ ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, գրավադրման այս գործարքին 2021 թ. օգոստոսի 27-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել, սեպտեմբերի 1-ին էլ հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այս փաստն անհնարին է դարձնելու ՀԷՑ-ի սեփականաշնորհումը, կամ էլ պետությունը պետք է ամբողջական փոխհատուցում անի, որ խնդիրներ չունենա միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, դիցուք՝ 2024-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի եւ փոխառությունների գծով կազմել են 77.2 մլրդ դրամ, ավելի քան 200 մլն դոլար։ 

Այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք չեն իրավական եւ օրինական հիմքեր՝ ՀԷՑ-ը խլելու համար, փաստում է նաեւ այն, որ ՀԾԿՀ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Հանձնաժողովում չի քննարկվել, ՀԾԿՀ անդամները դիրքորոշում չեն հայտնել, միայն ՀԾԿՀ նախագահի ստորագրությամբ է այն ուղարկվել ԱԺ։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ ասուլիսում պնդեց, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որեւիցե ձեւով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելու: «Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է՝ համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբեւէ որեւէ ձեւով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,- ասաց Ղազինյանը եւ նշեց, որ իշխանություններն այս ընթացքում եւս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկել խնդիրները, եթե դրանք կան: «Իմ անձնական կարծիքով՝ նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիր ընդհանրապես չկա, խելագարության կանխավարկածի խնդիր կա: Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձեւաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար` արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին»,- ասաց նա:

Արձանագրենք, որ Սամվել Կարապետյանի՝ իր ձերբակալության օրն արած արտահայտությունը՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա էլ», շահարկվեց իշխանականների կողմից, թե` տեսեք ինչ քամահրանքով է վերաբերվում քաղաքացիներին հոսանքով ապահովող կառույցին, ընդամենը նշանակում էր, որ ՀԷՑ-ը վերցնելով՝ ինձ չեք վախեցնի։ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն օրերս խոսել է այս մասին` ներկայացնելով ՀԷՑ-ը մասնավորեցնելու գործընթացը, որն սկսվել է իր վարչապետության շրջանում: Դարբինյանն ասել է, որ բաշխիչ կայանն աննախադեպ անմխիթար վիճակում է եղել եւ ուղղակի պարտադրվել է Կարապետյանին․ «Իմ կարծիքով՝ այդ մարդը երբ ասաց՝ դուք էլ, ձեր ՀԷՑ-ն էլ, հենց դա նկատի ուներ, որ ՀԷՑ-ը սեփականաշնորհելն իր կյանքի երազանքը չի եղել, դա իրեն պարտադրել են... Բաշխիչ ցանցերը, որպես բիզնես, պիտի լինեն մասնավոր, մեր կառավարությունն է մշակել ՀԷՑ-ը մասնավորեցնելու կոնցեպցիան, մենք, իհարկե, չհասցրինք մասնավորեցնել, բայց թյուրիմացություն է, որ ասում են` սա ռազմավարական նշանակություն ունի, պետությունը պիտի կառավարի։ Մենք չորս մասի էինք բաժանում ՀԷՑ-ը, որոնց մրցակցության շնորհիվ պիտի ունենայինք արդյունավետ կառավարում, մեր դուրս գալուց հետո միացրին դարձրին մեկ մոնոպոլ ընկերություն, որը շուկայականից էժան գնով վաճառվեց ռուսաստանյան ընկերությանը, որոնք խայտառակ կառավարում իրականացրին, եւ Սամվել Կարապետյանին, իմ կարծիքով, քաղաքական պարտադրանք է եղել Ռուսաստանի ու Հայաստանի կողմից, որ գնա` տեր կանգնի, որովհետեւ քանդված էր։ Այսինքն՝ Սամվել Կարապետյանն ընդունել է էլցանցերը պարտադրաբար, դա նրա կյանքի ցանկությունը չի եղել»։

ՀԳ․ Մենք փորձեցինք ՀԾԿՀ որեւէ անդամի դիրքորոշում լսել՝ ներկայացված նախագծերի մասին, սակայն կառույցի էջում նշված կոնտակտային համարները չպատասխանեցին, ինչպես նաեւ՝ անդամների անձնական հեռախոսահամարները։