Իսրայելը պնդում է, որ որսացել է իրանական անօդաչու թռչող սարքերի 99 տոկոսը
Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը վերջին հակամարտության ընթացքում որսացել են իրանական անօդաչու թռչող սարքերի 99%-ը և հրթիռների 86%-ը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս խոսնակ Ավիչայ Ադրաեին։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր Իսրայելի նկատմամբ հաղթանակի մասին 12-օրյա հակամարտությունից հետո և շնորհավորել իրանցի ժողովրդին։
Մի շարք արաբ և ռուս վերլուծաբաններ ՌԻԱ Նովոստիին ասել են, որ Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը ցույց է տվել իր խոցելիությունը՝ չկարողանալով որսալ իրանական միջին հեռահարության բալիստիկ հրթիռները։ Իրանի զինված ուժերի հրամանատարությունն, իր հերթին, հակամարտության ընթացքում բազմիցս հայտարարել է, որ արձակված հրթիռների մեծ մասը հասել է իրենց նշանակետին։