Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Բենիամին Նեթանյահուին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկա օրերին կայցելի Վաշինգտոն և հուլիսի 7-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտնել են Associated Press լրատվական գործակալությունը, ինչպես նաև Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
Ամերիկացի և իսրայելցի առաջնորդների միջև կայանալիք հանդիպման օրակարգը դեռևս մանրամասն չի հրապարակվել։ Սակայն, ենթադրվում է, որ կողմերը հիմնականում կքննարկեն Իրանի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։