Իլոն Մասկը կոչ է անում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն
Գործարար Իլոն Մասկը կոչ է արել երկրում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ կրկնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական ծախսերը կրճատելու օրինագծի քննադատությունը։
Ի. Մասկը այս մասին գրել է X սոցիալական ցանցում:
«Կատարված խելահեղ ծախսերի պատճառով, որը արտաքաին պարտքը բարձրացրեց ռեկորդային 5 տրիլիոն դոլարի, ակնհայտ է դառնում, որ մենք ապրում ենք միակուսակցական երկրում», - նշել է նա։
Նա հավելել է, որ ժամանակն է նոր քաղաքական կուսակցություն ստեղծել, որը, իր կարծիքով, իրականում կհոգա ժողովրդի մասին: