Ուժգին պայթյուն Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկուն. կան մի քանի տասնյակ զոհեր
Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։
Այս մասին հայտնել է ANI գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 10 մարդու մահվան մասին։
Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցում։ Նահանգի կառավարությունը հանձնարարել է հետաքննություն սկսել միջադեպի վերաբերյալ։
«Սիգաչի Ինդասթրիզ» գործարանում պայթյունը տեղի է ունեցել երեկ: Այն հանգեցրել է արդյունաբերական շենքի փլուզման և խոշոր հրդեհի։ Դեպքի վայրում դեռևս մաքրվում են փլատակները։