Բացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասինՊահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարությունԱմերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. ՂալիբաֆՄիգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի. Ղազարյանը՝ ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասինՌուսաստանը ծանր հարվածել է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանովԻշխանությունները 2027 թվականին ՆԳՆ-ի ծախսերը կավելացնեն 40%-ով. պետբյուջեի նախագիծԲիոմետրիկ անձնագրերն ի սկզբանե կեղծված են. Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարինՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել. «Ուժեղ Հայաստան»
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 21:00-ից մեքենաների կայանման սահմանափակում է նախատեսվում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա մահացել էԱՄՆ-ում Դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն ՍարգսյանՆարեկ Կարապետյանի տնից տարել են համակարգիչ և երեխայի խաղային քարթրիջներ (տեսանյութում)Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնագրի կնքմանը. ԹրամփԵկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ
4-րդ հոբելյանական հետախուզումն էր. եկել էին ժողովրդավար ձևով համոզել Սահմանադրության հարցում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ. վարչապետի խոսնակՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է. ԱբրահամյանWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՔննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնումԴատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը․ «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի պայթեցման և անօդաչուի խոցման մասինԸնդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»Ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կինեն տարբեր հասցեներում
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններումՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմ
Միջազգային

Բաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում

«Գեղարդ» վերլուծական․

Ադրբեջանը չեղարկել է իր երկրի տարածքում ռուսական մշակութային բոլոր միջոցառումները։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ նրանց էթնիկ պատկանելության պատճառով կատարված դիտավորյալ և անօրինական սպանություններն ու բռնության ակտերը, և այն փաստը, որ նման դեպքերը վերջին ժամանակներում ստացել են համակարգային բնույթ, չեղարկվում են Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից Ադրբեջանում անցկացվելիք մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն»։

Այս հայտարարությանը նախորդել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը․«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում մեր հայրենակիցների մահվան, նրանցից մի քանիսի ծանր վնասվածքների և 9 մարդու ձերբակալման կապակցությամբ, որոնք հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկության արդյունքում ձերբակալվել են»։ Ակնկալելով, որ Ռուսաստանը անհապաղ հետաքննություն կանցկացնի այս հարցի վերաբերյալ և հնարավորինս կարճ ժամանակում պատասխանատվության կենթարկի «այս անընդունելի բռնության ակտի» մեղավորներին։ Ավելի ուշ Ադրբեջանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն:

Հունիսի 27-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի են ունեցել: Ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Ձերբակալությունները կապված են հանցագործ խմբավորման կողմից 2001 թվականի մայիսին ազգությամբ ադրբեջանցի գործարար Յունիս Փաշաևի սպանության հետ։ Գլխավոր կասկածյալները Եկատերինբուրգում հայտնի «Կասպիյ» սրճարանի սեփականատերեր Սաֆարով եղբայրներն են։ Խուզարկությունների ընթացքում եղբայրներից երկուսը մահացել են։

Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրանք կասկածվում են սպանության և սպանության փորձի մի քանի դրվագներում։ «Քրեական գործը քննվում է մի քանի հանցագործությունների հիման վրա՝ սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, սպանություն վարձի դիմաց, սպանության փորձ վարձի դիմաց։ Կասկածյալները նույն էթնիկ խմբի հանցավոր անդամներ են»,-հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Հետաքննության տվյալներով՝ այս մեղադրանքներն առաջադրվել են Եկատերինբուրգում 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած սպանության դեպքերի կապակցությամբ։ 2010 թվականին Յունիս Փաշաևի ընկերների՝ Ֆեհրուզ Շ-ի մահափորձը և 2011 թվականին Իքրամ Գաջիևի սպանությունը նույնպես կազմակերպված են եղել Սաֆարովների կողմից ղեկավարվող էթնիկ խմբավորման կողմից։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ գործարար Փաշաևի սպանությունը պատճառ է դարձել տեղի ադրբեջանական սփյուռքի պառակտմանը։

Որպես խափանման միջոց՝ դատարանը երեք անձանց՝ Ակիֆ, Այազ և Մազահիր Սաֆարովների համար ընտրել է 22-օրյա կալանք։ Եվս 3 անձ՝ Բեքիր Սաֆարովը, Ահլիման Գանջիևը և Շահին Լալաևը, կալանավորվել են երեք օրով։

Ի պատասխան Բաքվի հայտարարություններին՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով՝ Ադրբեջանից»։

«Զախարովայի կարճ և անլուրջ արձագանքը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված նոտային և հայտարարությանը բավարար չէ։ Այս հարցի վերաբերյալ պետք է տրվի ավելի համապարփակ և հիմնավորված բացատրություն»,- արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Վուգար Իսկանդարովը։ Վերջինիս հավելել է, որ Ռուսաստանի նման վարքագիծը իբր կապված է Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության, անկախ արտաքին քաղաքականության, անընդհատ աճող համաշխարհային ազդեցության հետ և որ Ադրբեջանի հզորության ամրապնդումը իբր թե ռուսական որոշ շրջանակներում մտահոգություն է առաջացնում, և նրանք էլ փորձում են տարբեր մեթոդներով դանդաղեցնել և թուլացնել այս զարգացումը։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմադովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ «Այս որոշումը կայացվել է Եկատերինբուրգում ռուս իրավապահ մարմինների կողմից էթնիկ հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցուցադրական, նպատակային և դատական չարաշահումների և բռնության գործողությունների, ինչպես նաև՝ վերջին ժամանակներում նման միջադեպերի կրկնվող բնույթին ի պատասխան»,- հայտնել է Միլլի մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ադրբեջանում Քաղաքացիական համերաշխության կուսակցության նախագահ, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի համանախագահ Սաբիր Ռուստամխանլին ադրբեջանցիների նկատմամբ ռուս իրավապահների կողմից իրականացված խուզարկությունը որակել է որպես «պետության կողմից կատարված հանցագործություն»։ «Սա բարբարոսություն է, որը կատարվել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից»,- ասել է Ռուստամխանլին։

Վերջինս իր խոսքում հետաքրքիր ձևակերպումներով է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունը, ուր «եղել է անհանդուրժողականություն, այլ ժողովուրդների նկատմամբ ատելություն», իսկ տեղի ունեցածը որակել մաքրագործում, որ «իրականացվել է թյուրքական և մուսուլման ժողովուրդների նկատմամբ»։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ 3 մլն ադրբեջանցի։ Այս ամենով հանդերձ՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները նա որակել է որպես «ցուցադրական բարեկամություն»։

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Բաքուն այս փաստերից հետո փորձում կոծկել, այլ հնչերանգ տալ հանցավոր այդ խմբի գործունեությանը՝ այն էլ պաշտոնական մակարդակով։

Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերություններին բնորոշ են ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող սրացումները։ Վերջին անգամ այդ հարաբերությունները լարվել էին 2024 թվականի դեկտեմբերի վերջերին՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ։ Ակնհայտ է, որ ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Եկատերինբուրգի իրադարձությունները, որոնք ամբողջությամբ տեղավորվում են քրեական գործողությունների համատեքստում, օգտագործվում են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ սրելու ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Միանշանակ է, որ Ադրբեջանում կրկին սկսված հակառուսական այս արշավը ծրագրված և մտածված պետական ռազմավարության մաս է՝ ավելի խորքային նպատակներով։