Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Մակրոնը Նիկոլին խոստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե ՀՀ-ն միակողմանի զիջումներով հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորման». Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Նիկոլին խոստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե Հայաստանը միակողմանի զիջումներով, ի վերջո, հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորման»:

Արդեն կասկած չունեմ, որ բացի մնացյալը, հենց այս թակարդի հեռանկարն է Նիկոլին մղել/մղում ադրբեջանական ու թուրքական ուղղություններով ինքնամոռաց զիջումների ու ազգային նվաստացման:

Ելիսեյան պալատը թակարդն ընկած Նիկոլին համոզել է, որ նման մրցանակն ինքնին կդառնա նրա անձնական անվտանգության ցմահ ու գործուն երաշխիքը, բացի միջազգային հեղինակությունը:

Նիկոլն ակնհայտորեն կուտը կերել է: Հայ ժողովրդի գլխին այսքան բան բերելուց հետո անձնական անվտանգության վստահելի այլընտրանքի բացակայությունն է երևի Նիկոլին մղել հավատալ նման թակարդի՝ հնարավոր ու անհնար ամեն ինչ զիջել, ստորանալ, միայն, թե հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ անգամ ոչինչ չասող թղթերի ստորագրման: Կարևորը ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ եւ լուծվի իր անձնական անվտանգության հարցը:

Այս համատեքստու՛մ փնտրեք Մակրոնի՝ առաջին հայացքից արտասովոր կիրակնօրյա աջակցությունը Նիկոլին ներքաղաքական հատուկ շեշտադրմամբ: Ու մտածեք, թե ինչ շահեր ունեն այդ գործարքներից Մակրոնը, Միշելն ու Նիկոլի իշխանության ստվերային տերերը:

Նիկոլն ակնհայտորեն ծամել ու կուլ է տվել այն խայծը, ինչ մերժել էր Սարգսյանը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ-ազգային շահերն ուրանալու դիմաց: Առանց հասկանալու, որ այդ հարցում ևս խաբված է դուրս գալու:

Վերհիշեցնեմ 2010 թ. մարտի 10-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Սարկոզի-Սարգսյան բանկացությունների՝ իմ կողմից գաղտնազերծված պատմական հատվածը:

․․․

- Ֆրանսիան ձեզ մենակ չի թողնի, ձեր հակառակորդը պետք է կարողանա կա՛մ սեղմել ձեր ձեռքը, կա՛մ կրել դա չանելու հետևանքները,– Սարկոզի։

- Այս ընթացքում հետևում եմ Կոսովոյի խնդրի շուրջ Հաագայի դատարանում տեղի ունեցող քննարկումներին։ Շատ պայծառ մտքեր են հնչում՝ հիմնավորելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ու մենք մտածում ենք, թե ինչու մի դեպքում այդպես պետք է լինի, մյուս դեպքում՝ ուրիշ կերպ: Եթե մի հրաշքով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա. էթնիկ զտումն Ադրբեջանին ծանոթ ձեռագիր է: Ես ինչպե՞ս կարող եմ բաց աչքով Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, պարո՛ն նախագահ: Ես ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գին պատրաստ եմ վճարել, բայց դա անհնար բան է,- Սարգ­սյան։

- Բայց այդ դեպքում նույն տրամաբանությամբ ադրբեջանցիներն էլ կասեն, թե Նախիջևանն է վտանգի մեջ,- Սարկոզի։

-Իհարկե, չեն կարող նման բան ասել, քանի որ Նախիջևանը սահման ունի իրենց դաշնակից Թուրքիայի հետ,- Սարգսյան։

- Այդ դեպքում ո՞րը պետք է լինի հաջորդ նախաձեռնությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը,- Սարկոզի։

- Ինքնորոշման հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց որևէ սահմանափակման,- Սարգսյան։

- Բայց հենց դա՛ է դժվարությունը: Ինչպե՞ս սահմանել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։

- Այնպես, ինչպես սահմանված է մադրիդյան սկզբունքներում ու մեր բանակցած փաստաթղթերում։ Այն համամասնությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կազմել են ԼՂԻՄ-ի բնակչությունը ըստ խորհրդային վերջին մարդահամարի տվյալների՝ համապատասխանաբար մոտ 75 և 25 տոկոս համամասնությամբ,- Սարգսյան։

- Բայց Ադրբեջանն էլ պնդում է, որ բնակչության թվաքանակն այս ընթացքում փոխվել է, ու այլ կերպ է պատկերացնում հանրաքվեի մասնակիցների կազմը, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։

- Ի՞նչ է նշանակում բնակչության համամասնության փոփոխություն: Հակամարտությունը ծագել է 1988 թ., և մեր բանակցվող սկզբունքներում գրված է, որ բնակչության համամասնություն ասելով՝ նկատի են առնվում 1989 թ. մարդահամարի տվյալները: Հենց այդ պատճառով էլ, ելնելով

ադրբեջանական կողմի նման պարզ վերաբերմունքից, պարո՛ն նախագահ, մենք ասում ենք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող որևէ ապագա ունենալ, - Սարգսյան։

- Ամեն դեպքում դժվար է լինելու տարանջատել հանրաքվեի անցկացման հստակ սահմանները, թե որտեղ ու ինչ համամասնությամբ այն անցկացնել,- Սարկոզի։

— Ամեն ինչ շատ հստակ է. ԼՂԻՄ-ի տարածքում՝ 1989 թ. մարդահամարի տվյալների համամասնությամբ,- Սարգսյան։

- Մենք վերահաստատում ենք Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը։ Ես Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին խոստացել էի, որ այս մասին մանրամասնորեն կխոսեմ Ձեզ հետ։ Մենք ձեր փոխարեն չենք կարող որոշել ու քայլեր կատարել: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանը պետք է լինի մշտապես պաշտպանված ու այդ հարցում կստանա Ֆրանսիայի աջակցությունը: Բայց եթե իրադարձություններն այլ ընթացք ունենան, ապա դա կհանգեցնի պատերազմի, ու լավ չի լինի մեր հայ բարեկամների համար: Ես շատ հայ բարեկամներ ունեմ: Դուք մեծ տառապանքներ ու զրկանքներ եք կրել, ու չկա որևէ պատճառ՝ փոխելու մեր համերաշխությունը ձեզ հետ: Ես չեմ ցանկանում պնդել այն, ինչ արդեն ասացի, բայց ուզում եմ ասել, որ ձեզ՝ հայերիդ, շատ եմ սիրում: Ինչ-որ պահի պետք է դրսևորել պատմական մոտեցում։ Եթե կանգնում ենք ճանապարհի կեսին, ունենում ենք թերություններ, ոչ առավելություններ: Դուք խաղաղության մարդ եք: Հայաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը միջազգայնորեն այնքան ճանաչված է, որ նրանք, ովքեր կլուծեն այդ հակամարտությունը,

կդառնան նոր նելսոնմանդելաներ: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց փոխարենն ունի համարձակ ու խելացի բնակչություն: Հետաքըրքիր երկիր է Հայաստանը. փոքր պետություն է, բայց ճանաչելի՝ ամբողջ աշխարհում: Դա մի կողմից առավելություն է։ Բայց գիտեմ, որ նաև այդ պատճառով է, որ հայերդ պատմության ընթացքում այդքան մեծ գին եք վճարել: Շատ քիչ ժողովուրդներ կան, որ լինելով այդքան փոքրաթիվ՝ այդքան մեծ ճանաչում ունեն աշխարհում ու այդքան մեծ հետաքրքըրություն են առաջացնում: Հայաստանի նախագահին այդ ամենը հսկայական ուժ է տալիս: Հայաստանի նախագահը շատ ավելի ուժեղ է,

քան շատ այլ, տարածքով ավելի մեծ պետությունների ղեկավարներ: Կան շատ ավելի մեծ երկրներ, որոնց առաջնորդները չունեն նման ճանաչում ու աջակցություն: Ես այս ամենը չեմ ասում՝ Ձեզ հաճոյանալու համար: Այլ, որ օգտվեք ստեղծված հնարավորությունից ու ձեռք մեկնեք՝ լուծելու խնդիրները: Թեև ֆուտբոլային սովորական մի հանդիպում էր, բայց ամբողջ աշխարհը ձեզ հետ միասին նայում էր այն, այդ թվում և ես ու այստեղ նստած իմ խորհրդականները: Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ու զարգացման։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է խաղաղություն: Երբ Դուք ասում եք, որ թուրքերը բանակցություններում անտանելի են, ես Ձեզ հետ համաձայն եմ՝ չեք կարող մշտապես հենվել Էրդողանի վրա։ Ի՞նչ է, ձեր հույսը ռուսնե՞րն են․․․ Ցանկացած երկիր ունի իր խնդիրները, նույնիսկ ամենախոշորները: Ռուսաստանը չի ուզում շրջափակված վիճակում լինել կամ հայտնվել ԱՄՆ ու Չինաստանի հեգեմոնիայի տակ: Որքան չեմ ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, այդքան ցանկանում եմ, որ Ռուսաստանը մոտ լինի դրան: Այդ դեպքում ձեզ համար էլ նպաստավոր իրավիճակ կլինի։ Եղե՛ք խաղաղության մարդ: ՆՈԲԵԼՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԴԱՐՁԵՔ, նա, ով այդքա՜ն տառապանքներից հետո հայերին կկոչի խաղաղության, - Սարկոզի։

- Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ Ու պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել, - Սարգսյան։

- Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՆԱՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ԱՊԱ ՑՄԱՀ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԼԻՆԵՔ, - Սարկոզի։

- Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը,

որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– Սարգսյան»։