Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հասարակություն

Երբ ազգային եկեղեցին անարգվում ու բռնաճնշումների է ենթարկվում, Ձեզ համար օրը ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում. Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Սերժ Սարգսյանի գրասենյակը շնորհավորական ուղերձ է հղել։

«Շնորհավոր, պարո´ն նախագահ:

Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով:

Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք Արցախյան ազատագրական պայքարի բովով եք անցել, գերեվարված են Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Արցախը՝ հանձնված թշնամուն, երբ Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչների կողմից ապօրինի հետապնդումների եք ենթարկվում Դուք, Ձեր կուսակցական ընկերները, ազգանվեր բազմաթիվ այլ գործիչներ, երբ ազգային եկեղեցին, ինչպես մեր բոլոր ազգային արժեքները, անարգվում և արտաքին թշնամու ցանկություններին ընդառաջ բռնաճնշումների է ենթարկվում իշխանազավթների կողմից, այս օրը Ձեզ համար ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում:

Դուք, որ բոլոր իրավիճակներում հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Թող Աստված Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով և արևշատություն պարգևի, պարո՛ն նախագահ, տեսնելու այդ պայքարի արդյունքը՝ վերստին ազատագրված Արցախը, գերեվարված Ձեր ընկերների և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը Հայրենիք, երբեմնի հաղթանակած հայոց բանակի փառքը վերականգնված և մեր պետության սահմաններն անառիկ, ազգային համերաշխությունն ու համազգային միասնականությունը վերականգնված, ազգային արժեքները՝ համազգային հոգածության և ամուր պաշտպանության ներքո, հաստատված խաղաղությունը արժանապատիվ և հարատև, հայրենադավները՝ խստագույն պատժի արժանացած»,- ասվում է ուղերձում։