Օկուպացված Ակնայում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի ոստիկան
Հունիսի 30-ին օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ականի վրա է կանգնել և պայթյունից վիրավորվել ադրբեջանցի ոստիկան:
Այս մասին ասվում է Ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և Ադրբեջանի ականազերծման գործակալության համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ակնայի շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցը վիրավորվել է ծառայության ժամանակ: Վիրավորի աջ ոտքը անդամահատվել է կոճից։
Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։