ՀՕՊ–ն այս գիշեր 31 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ մարզերում, Սև և Ազովի ծովերի վրա. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 31 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերում, Սև և Ազովի ծովերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 27-ի ժամը 23.30-ից մինչև հունիսի 28-ի ժամը 06.45-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք։
9 ԱԹՍ խոցվել է Ղրիմի երկնքում, 6-ը՝ Բրյանսկի մարզում, 5-ական` Սմոլենսկի մարզում և Սև ծովի ջրային տարածքում: Եվս 2 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ազովի ծովի վրա, 1-ական անօդաչու էլ` Օրյոլի, Բելգորոդի, Կալուգայի մարզերում և Կրասնոդարի երկրամասում»,– ասված է հաղորդագրությունում։