Ես հիմա ցանկացած լուծում խելամիտ եմ համարում. Էդգար Ղազարյանը՝ իմպիչմենտի մասին
Երեկ վաղ առավոտից Էջմիածնում լարված իրավիճակ էր։ ԱԱԾ-ի կողմից շրջապատված էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը։
Խուզարկություն է իրականացվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում: Իսկ, ավելի ուշ, Միքայել արքեպիսկոպոսը ինքակամ ներկայացավ Քննչական կոմիտե։
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանն իր էջում գրել էր, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում շարժման անդամ Էդգար Ղազարյանը հույս հայտնեց, որ ՔՊ-ականներից կլինեն մարդիկ, ովքեր կմիանան գործընթացին:
«Նախ պետք է տեսնենք այդ գործընթացն ինչ զարգացումներ է ունենում, հիմա դեռ ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է»,-ասաց նա:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ պաշտոնապես 2 անվստահության գործընթաց կա, որի հեղինակներից մեկը Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրավիճակով պայմանավորված պատրաստ են այլ թեկնածուի առաջադրել վարչապետի պաշտոնում՝ Միքայել սրբազանին, եթե նա համաձայնություն տա։
«Անկեղծ ասած՝ ես հիմա ցանկացած լուծում խելամիտ եմ համարում։ Եթե նման առաջարկ լինի, կարող է այդ գործընթացը տեղի ունենա և Միքայել Սրբազանը առաջադրվի, որպես վարչապետի թեկնածու»,- նշեց նա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է դառնալ վարչապետի թեկնածու: