Իրանում արդեն սկսել են Ֆորդուի միջուկային օբյեկտի վերականգման աշխատանքները
Շինարարական խմբերը սկսել են աշխատանքները Իրանի Ֆորդոու միջուկային օբյեկտում, որտեղ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են իրենց հարվածներից մեկը։
Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին։
Խմբակոծիչներով և բուլդոզերներով խմբերը գտնվում են ամերիկյան GBU-57 բունկերային հրթիռների հարվածից առաջացած փոսերի մոտ։ Որոշ աշխատողներ վերականգնում են միջուկային օբյեկտ մուտքի ճանապարհները, որը գտնվում է գետնի տակ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ հարվածից հետո Ֆորդոու օբյեկտում նոր վնասներ են առաջացել։
ՄԱԳԱՏԷ-ն նաև նշել է Նաթանզի միջուկային օբյեկտում տեղական ճառագայթային աղտոտվածությունը։