ՀՀ-ն խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, սահմանը և դեսպանատուն են բացում. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյաբուքյան էջում գրել է, թե ՀՀ-ն թուղթ է ստորագրել Թուրքիայի հետ։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, բացում է սահմանը և դեսպանատուն:
«Նա նաև պահանջում է ռուսական բանակի դուրսբերում երկրից և երկրի գլխավոր ռուսամետ օլիգարխի ձերբակալությունը: Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից»,- նշել է Սաակաշվիլին:
Նախկին նախագահը գրել է նաև, որ ստեղծված իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։