Ո՞նց եք կատարում դուք այս հրամանը, ո՞նց եք վաղը մտնելու եկեղեցի` խաչակնքվելու, վաճառել եք ձեր հոգին. հոգևորականը չկարողացավ թաքցնել հուզմունքը (տեսանյութ)
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու համար Մայր Աթոռի բակ են բերվել ԱԱԾ դիմավորված աշխատակիցներ, կարմիր բերետավոր ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ։ Քաղաքացիները լուտանք, ամոթանք են տալիս ոստիկաններին, որոնք հրամանով եկել են այստեղ՝ Սրբազանին ձերբակալելու։
Քահանաներն էլ մի քանի հռետորական հարց տվեցին ոստիկաններին. «Ո՞նց եք կատարում դուք այս հրամանը, ո՞նց եք վաղը մտնելու եկեղեցի` խաչակնքվելու, ո՞նց կարելի է աշխատավարձի համար այս հրահանգը կատարել, վաճառել եք ձեր հոգին»։