Մաշտոցի պողոտայում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Մաշտոցի պողոտայից մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցիայի բերման ենթարկված 16 քաղաքացիներն ազատ են արձակվել:
Այդ մասին newspress.am-ին հայտնեցին «Նոր Հայաստան» շարժման մասնակիցները:
Նրանց խոսքով` ձերբակալվածներին ոստիկանության Կենտրոնականի բաժնում պահել են 3 ժամ: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ է կազմվել, որի տակ ոչ բոլորն են ստորագրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Մաշտոց պողոտայում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով ակտիվիստներից մեկը վիրավորվել է, իսկ 16-ը՝ բերման է ենթարկվել:
«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ newspress.am-ին հայտնել էր, որ բերման ենթարկվածների մեջ են եղել ոչ միայն ակցիայի մասնակիցները, այլև պատահական անցորդներ, ովքեր պարզապես փորձել են պաշտպանել ակտիվիստներին: