Նիկոլը լավ գիտի՝ ինքն ով է, նախկին նախագահները՝ ովքեր են, և ով ինչպես է հիշվելու պատմության մեջ
«Աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված պատմության մեջ, որովհետև կայացած գիտնականը Երրորդ Հանրապետության առաջին Նախագահն է, ում օրոք անհավասար պատերազմում փայլուն հաղթանակ է գրանցվել, ազատագրվել է Արցախը, վերագործարկվել է Կովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի միակ ատոմակայանը, ում նկատմամբ խորը հարգանք ունեին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների, ԱՊՀ ու եվրոպական պետությունների ղեկավարները:
Մեկը, որի հետ Ալիևը վարվել է այնպես, ինչպես պարսիկ ֆուռի վարորդներն են վարվում «տեցի կռուգի» ապրանքների հետ: Մեկը, որին Ռուսաստանը երբեք չի հարգել և օգտագործել է՝ որպես ճղած բոթասի թայ, իսկ Արևմուտքը՝ որպես թոշակառու անառակի զուգագուլպա: Մեկը, որին տված մեղրեցիների բնութագրումը հայ ժողովրդի առնվազն 80 տոկոսի լեզվին է՝ 24/7 ռեժիմով:
Նիկոլը լավ գիտի՝ ինքն ով է, նախկին նախագահները՝ ովքեր են և ով ինչպես է հիշվելու պատմության մեջ: Քաղաքական ու բարոյական սպիդով հիվանդը խռխռում է միակ հույսով, որ հասարակության մեջ գոյություն ունի իր նմանների զանգված, որին կարելի է հրամցնել, թե երկիրը միշտ է եղել աղբանոց, ինքն էլ ուղղակի այդ աղբանոցի շարունակողն է:
Ընդունեք, որ Հայոց պատմության ամենամեծ թյուրիմացության կոչման հետ հաշտ ապրելը ոչ հոգեբանական, ոչ էլ քաղաքական տեսանկյունից հեշտ բան չէ, անգամ եթե խոսքը վերջացած անասունի մասին է»: