Մոսկվա-Երևան չվերթը մեկ ժամով հետաձգվել է
Մոսկվա-Երեւան չվերթը այսօր՝ մարտի 24-ին, հետաձգվել է մոտ 1 ժամով: «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ Մոսկվայից Երեւան ժամանող ինքնաթիռի վայրէջքը մեկ ժամով հետաձգվել է և վայրէջք կկատարի ժամը 20:34-ին:
Չվերթի ուշացման պատճառը, սակայն, հայտնի չէ:
Նշենք, որ նույն օդանավը ժամանելուց մեկ ժամ անց մեկնելու է Մոսկվա:
Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների` ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը պայթեցվելու է: