Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Թուրքիայում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը մեկնել է Թուրքիա։
Վելիևի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ է մեկնել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հրավերով։
Այցի ծրագրի համաձայն՝ ադրբեջանական պատվիրակությունը նախ կդիտարկի Ստամբուլում կայանալիք «Խաղաղության պաշտպան - 2025» միջազգային զորավարժությունները, ապա կմասնակցի Կոնիայում կայանալիք «Անատոլիական արծիվ - 2025» միջազգային զորավարժություններին:
Այցի շրջանակներում Վելիևը նաև կհանդիպի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։