Իրանը հաղթեց Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է իրանցի ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին ասվում է Գերագույն առաջնորդի մամուլի ծառայության կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ Իրանը նույնպես հաղթել է Միացյալ Նահանգներին։
«Միացյալ Նահանգները որևէ արդյունքի չի հասել Իրանի հետ պատերազմում։ Միացյալ Նահանգները մտել է Իրանի հետ պատերազմի մեջ՝ գիտակցելով, որ Իսրայելը դատապարտված է լիակատար ոչնչացման, եթե Թեհրանի հետ հակամարտությունը շարունակվի», - ասել է նա։
Նշենք, որ հունիսի 24-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմում տարած հաղթանակի մասին։